Հարցումները ցույց են տվել, որ իրականում մարդիկ ավելի երջանիկ են 45 տարեկանում, քան 18-ում:
The Daily Mail-ի հաղորդմամբ՝ երջանկության մակարդակը սկսում է աճել դեռահասության շրջանից կամ 20 տարեկանից սկսած: Ալբերտի համալսարանի գիտնական Հարվի Քրանը հետազոտել է երջանկության մակարդակը երկար ժամանակի ընթացքում, որպեսզի հասկանա զարգացման միտումները:
Գիտնականը հետազոտում էր երկու խումբ՝ 18-43 և 23-37 տարեկան: Երկու խմբում էլ երջանկության մակարդակը աճում էր 30 տարեկանից հետո: Առաջին խմբում այն մի քիչ նվազում էր 43 տարեկանին մոտ: Հիմնականում աճը գրանցվում էր ավագ դպրոցից և համալսարանից հետո: Չնայած սպասումների, մարդիկ կյանքից ավելի գոհ էին 45-ում քան 18-ում:
Որպես կանոն, երջանկության բարձր մակարդակը կապված էր ամուսնության և առողջ ֆիզիկական վիճակում գտնվելու հետ: Այս ամենը ապացուցում է, որ միջին տարիքի ճգնաժամը միֆ է:
08-05-2026 11:12 Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10 Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20 Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15 Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
08-05-2026 00:25 70-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան իր Telegram ալիքում հայտարարել է նոր՝ «Ճշմարտության պահը» երգի թողարկման մասին: Երգը թողարկվել է մայիսի 8-ին:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: