36-ամյա ամերիկուհի Նադին Շվայգերը՝ հյուսիսային Դակոտայից, ճոխ հարսանիք է կազմակերպել, որին մասնակցել են 45 հյուրեր, իսկ այ փեսացու չի եղել: Նադինն ամուսնացել է ինքն իր հետ ապացուցելու համար, որ լիակատար երջանկության համար իրեն տղամարդ պետք չէ: Կինն ամուսնական մատանին դրել է մատնեմատին եւ խնդրել հյուրերին օդային համբույրներ ուղարկել իրեն: Նա նախկինում ամուսնացած է եղել և ունի երեք երեխա: Ամուսնուց բաժանվելուց հետո երկար ժամանակ չի կարողացել այլ տղամարդու հետ հարաբերվել, իսկ հետո սկսել է խմբակային թերապիայի դասերի գնալ: Մի օր նրա ծանոթներից մեկը կատակով առաջարկել է ամուսնանալ ինքն իր հետ: Նադինին դուր է եկել գաղափարը: Նա կյանքի է կոչել այն և մեկնել Նոր Օրլեան' հանգստանալու:
09-06-2026 08:57 Հունիսի 8-ի գիշերը Նյու Յորքի «Ռադիո Սիթի» մյուզիք հոլում տեղի ունեցավ «Թոնի» 79-րդ մրցանակաբաշխությունը: Այս անգամ երեկոն վարում էր երգչուհի Փինքը՝ սովորական մրցանակաբաշխությունը վերածելով իսկական ներկայացման հիշեցնող տպավորիչ շոուի: Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում նա ինը անգամ հագուստ փոխեց: «Թոնի» մրցանակաբաշխությունը, որը հաճախ անվանում են «Բրոդվեյի Օսկար», տասնամյակներ շարունակ հանդիսանում է ամերիկյան թատրոնի առաջատար մրցանակաբաշխությունը:
09-06-2026 08:51 Քանյե Ուեսթը իր 49-ամյակը նշել է նոր՝ «Gemini Season» երգի թողարկմամբ, որը ներառված է նրա վերջին՝ «Bully» ալբոմի դելյուքս տարբերակում: Երգի տեսահոլովակը, որն անդրադառնում է գրավչության և ցանկության թեմաներին, նկարահանել է ռեփերի 31-ամյա կինը՝ Բիանկա Սենսորին, ով նույնպես նկարահանվել է տեսահոլովակում:
09-06-2026 08:47 Տրանսճարպերը չունեն ոչ մի օգտակար հատկություն և վտանգավոր են առողջության համար. սա արդեն գիտական ւոսումնասիրություններով վերահաստատաված փաստ է, որի մասին պարբերաբար ահազանգում են ԱՀԿՆ-ն և և ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի որակի հսկողության վարչությունը (FDA):
09-06-2026 03:53 32-ամյա Արիանա Գրանդեն բաժանվել է իր 34-ամյա ընկերոջից՝ Իթան Սլեյթերից, երեք տարի միասին լինելուց հետո: Us Weekly-ն հաղորդում է, որ բաժանումը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ:
09-06-2026 02:07 Մոսկվայում տեղի է ունեցել «МУЗ-ТВ 2026. Շարժում» 21-րդ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը։ Շոուն կայացել է Live Arena-ում։