Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Գալիք բաժանման 4 նախանշան

07.01.2016

Հետազոտելով ամուսնական զույգերի կյանքը՝ ընտանեկան հոգեթերապևտ Ջոն Գոթմանը հայտնաբերել է գալիք բաժանման 4 նախանշան:

Ինչպիսի՞ անհամաձայնությունների մասին է խոսքը: Քննադատության, անարգանքի, պաշտպանության, նահանջի, հակամարտության մեջ չմտնելու ցանկության: Ամեն դեպքում այսպիսի խնդիրներ հանդիպում են գրեթե բոլոր հարաբերություններում, բայց, եթե ամուսինների միջև լինում են վերը նշվածներից մեկից ավելին, ապա արդեն կասկածներ են առաջանում այդ ամուսնության երկարատևության վերաբերյալ:

1. Ամուսիններից մեկի քննադատություն, այլ ոչ թե նրա պահվածքի

Քննադատություն, որը ենթադրում է, որ ինչ-որ բան այն չէ զույգերից մեկի մոտ: Դա կարող է լինել անձի կամ նրա բնավորության վրա հարձակում: Շատ հաճախ օգտագործվում են այնպիսի ընդհանրացումներ, ինչպիսիք են «դու միշտ…», «դու երբեք...», «դու այն մարդկանցից ես...», «ինչու ես դու այսպիսին...»: Սովորաբար քննադատվողը սկսում է պաշտպանվել, և արդյունքում զույգը դադարում է իրար լսել ու հետագա շփումը դառնում է անհնարին:

Ի՞նչ անել: Եթե քննադատել, ապա միայն կոնկրետ վարքը և ոչ թե անձն՝ ամբողջությամբ:

2. Արհամարհանքի դրսևորում

Խոսքը գնում է ոչ վերբալ նշանների մասին, որոնք ցույց են տալիս, որ զույգերից մեկը մյուսին համարում է իրենից ցածր: Դա կորող է լինել չար հումոր, սարկազմ, քմծիծաղ, այսինքն այն ամենը, ինչն ազդում է ինքնագնահատականի վրա: Այսպիսի քայլերի նպատակն է վիրավորել, նեղացնել: Կարելի է ասել, որ սա ամենալուրջ խնդիրն է նշված 4-ից:

Այս դեպքում ամուսինները պետք է աշխատեն իրենց վրա, և բացառեն այսպիսի դրսևորումներ, ստեղծելնփոխադարձ հարգանքի ու բարության մթնոլորտ:

600x580

3. Հարձակողական պաշտպանություն

Ամուսիններից մեկին թվում է, թե մյուսն անընդհատ քննադատում է իրեն, և նա փորձում է պաշտպանվել, կամ իրենից զոհ է սարքում ու սկսում արդարանալ: Խոսակցությունը շարունակվում է փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելով:

Այս պարագայում պետք է աջակցել ամուսնուն, հասկացնել, որ դուք համաձայն եք նրա ասածների առնվազն կեսի հետ, որ հասկանում եք նրա զգացմունքները և պատկերացնում, թե ինչ իրավիճակում է նա:

4. Ինքնաամփոփում, վեճից խուսափում

Որոշ ամուսիններ լռում են և զգուշություն ցուցաբերում, փորձում են խուսափել խոսակցությունից,  կամ հեռուստացույցի են նայում կամ համակարգչի էկրանին, դուրս են գալիս սենյակից, որպեսզի խուսափեն բարդ իրավիճակից: Որոշ դեպքերում դա հանգստանալու փորձ է, փրկություն բուռն զգացմունքների ժայթքումից: Սակայն, ի վերջո, կոնֆլիկտից խուսափել չի ստացվում: Չեզոքությունը մյուսի կողմից դիտվում է որպես սառնություն, շփման բացակայություն:

Պետք է ժամանակին նկատել, որ ձեր երկրորդ կեսը չի կարողանում հաղթահարել զգացմունքները և ընդմիջման կարիք ունի: Այդ պարագայում պետք է դադար տալ և խոսակցությունը սկսել, երբ բոլորը հանսգիստ են:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 11641 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամուսնուս չեմ սիրում, բայց վախենում եմ թողնել նրան. հոգեբաններնն ունեն իրենց լուծումները

24.03.2026
Ինչպես հաղթահարել բաժանվելու վախը և պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար։

Խնդիրն ի՞մ, թե՞ ամունուս մեջ է․ ինչո՞ւ են կանայք սեր փնտրում մեկ այլ տեղ

03.03.2026
Անհավատարմության թեման տաբու է, և շատերը դատապարտում են նրանց, ովքեր դավաճանում են իրենց զուգընկերներին: Բայց արդյո՞ք դա իսկապես այդքան միանշանակ է:

Կանանց 5 գործողություն, որոնք տղամարդիկ համարում են սիրախաղ

17.02.2026
Երբեմն կինը կարող է ժպտալ և հարցնել իր ընկերոջ կյանքի մասին՝ առանց մեծ ուշադրություն դարձնելու։ Սակայն տղամարդն այս ազդանշաններն ընկալում է որպես համակրանք և հետաքրքրություն։

Որտեղ փնտրել ամուրի տղամարդու

05.02.2026
Միայնակ աղջիկներն ու կանայք երազում են հանդիպել հետաքրքիր և միայնակ տղամարդկանց։ Բայց որտե՞ղ կարելի է գտնել նրանց:

Ինչպես տղամարդուն սիրահարեցնել ձեզ. 13 գործուն եղանակ

08.01.2026
Յուրաքանչյուր կին առմվազն մեկ անգամ մտածել է, թե ինչպես նվաճել իրեն գրավող տղամարդուն։ Դուր եկած տղամարդը մտքիցդ դուս չի՞ գալիս։ Ներկայացնում ենք, թե ինչպես ստիպել տղամարդուն սիրահարվել քեզ՝ օգտագործելով փորձված հոգեբանական մեթոդներ։

Ինչ չի կարելի ասել առաջին ժամադրության ժամանակ

21.11.2025
Առաջին ժամադրությունը կարող է լարված և հուզիչ լինել երկու կողմերի համար էլ: Կարևոր է խուսափել որոշակի թեմաներից և հայտարարություններից՝ բացասական տպավորություն թողնելուց խուսափելու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
19-04-2026 23:26
«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7146 անգամ
22.04.2026
Դիտվել է 6068 անգամ
20.04.2026
Դիտվել է 1627 անգամ
24.04.2026
Դիտվել է 106 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster