AXA բրիտանական ընկերության գիտնականները հետզոտություն են անցկացրել առաջին ժամադրության վերաբերյալ: Երկու հազար մարդ անկեղծորեն պատմել է, թե ինչն է նրանց գրավել, իսկ ինչը՝ վանել հավանական ընկերոջ մոտ:
Առաջին եզրահանգումն այն է, որ ամենակարևորը ժամադրության սկիզբն է, իսկ ավելի հստակ՝ առաջին 12 րոպեները:
Իսկ ի՞նչն է սովորաբար դուր գալիս մարդկանց մոտ։ Այստեղ ամեն ինչ հասկանալի է: Հարցվածների 64%-ը նշել է գրավիչ ժպիտը, 58%-ը՝ տեսողական շփումը, 25%-ը՝ հաճելի ձայնը: Որքան էլ զարմանալի է, կեսից քիչն է նշել կոկիկ արտաքինը (45%):
Վանող հատկություններից գերազանցել է տհաճ հոտը (59%), ոչ թարմ շնչառությունը (53%), և վատ խոսքերը (38%): Այնուհետև գալիս է ոչ կոկիկ հագուստը (36%) և դժգոհ դեմքի արտահայտությունը (33%):
Մասնագետները նաև հարցրել են, թե ինչպես են մարդիկ պատրաստվում առաջին ժամադրությանը: Պարզվել է, որ հարցվածների քառորդը նախօրեին փորձում է որևէ փոփոխություն մտցնել իր արտաքինի մեջ: Կանայք նոր սանրվածք և մատնահարդարում են անում, տղամարդիկ մորուք են պահում: Կանանց 6%-ը և տղամարդկանց 5%-ը դիետա են պահում:
Հետազոտության արդյունքում նաև պարզվել է, որ տղամարդիկ ավելի մեծ հավանականությամբ երկրորդ հնարավորություն կտան առաջին ժամադրության ընթացքում դուր չեկած կնոջը:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: