Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

7 բան, որ պետք է ներել կնոջը

09.12.2015

Նրբություն, քնքշանք, չարաճճիություն, կիրք, տրամադրության կտրուկ փոփոխություն, երազկոտություն, անկայունություն` այս ամենը կինն է: Խորհրդավոր և անկանխատեսելի, իր թուլություններով և թերություններով, որոնք պետք է սովորել ներել, քանի որ այլ կերպ կինը չի կարող:

Եվ այսպես, ի՞նչ է կարելի ներել կնոջը


1. Նյարդային պառթկումները

Այնտեղ, որտեղ «հանգստանում է» կանացի տրամաբանությունը, ի հայտ են գալիս զգացմունքները և ոչինչ դրա հետ անել չի լինի, որովհետև կինը զգացմունքային էակ է: Տղամարդիկ են, որ կարող են սթափ նայել իրավիճակին և մտածել, իսկ թույլ սեռը միանգամից գցվում է ծայրահեղությունների գիրկը և ընկնում նյարդային պառթկումների մեջ:

2. Մարդկայնությունը

Մարդկայնությունը բնորոշ է կնոջը, և նույնիսկ ամենակատարյալ, բանաստեղծների կողմից նկարագրված ու աստվածացված կինը կարող է ունենալ ոչ կոկիկ և ոչ գրավիչ տեսք:

600x580

3. Սեր կենդանիների հանդեպ

Այդպիսինն է մայրական սիրտը՝ բարի, գթաշարժ: Եվ դա ոչ միայն երեխաների հանդեպ: Կենդանինները նույնպես ունեն սիրո և գուրգուրանքի կարիք: Եվ ամեն կին չէ, որ կդիմանա, որպեսզի չվերցնի փողոցային փիսիկին կամ շնիկին և չբերի տուն, տաքացնի, կերակրի և պահի: Նվիրել իր քնքշանքը և գուրգուրանքը, դա կնոջ արյան մեջ է:

4. Գնումների մոլուցք

Գնումներ կատարելը թուլություն է այն կանանց համար, ովքեր ցանկանում են կատարյալ տեսք ունենալ, ոչ պակաս, քան ամսագրերի շապիկների աղջիկները: Իսկ ինչպե՞ս հասնել դրան, առանց զգեստապահարանը թարմացնելու։ Բացի այդ շոփինգը սթրեսը հանելու և լիցքաթափվելու հիանալի տարբերակ է: Պետք է ուղակի հետևել, որ դա չդառնա կախվածություն:

5. Երկար պատրաստություն

Լվանալ գլուխը, անել սանրվածք և դիմահարդարում, հանել ունքերը, գտնել հարմար զգեստ և աքսեսուարներ...Տղամարդիկ իրո՞ք կարծում են, որ դա հնարավոր է անել 10 րոպեում։ Պետք է ընտրել՝ կամ սպասել և աևդյունքում հիանալ գեղեցկությամբ, կամ անընդհատ լսել անհամապատասխան տեսքի մասին փնթփնթոց:

600x580

6. Փաղաքշական խոսքեր

Դա սիրո արտահայտման եղանակ է, և որքան զգացմունքը ուժեղ է, այնքան տարբեր են փաղաքշական խոսքի փոխակերպումները: Դրա հետ պետք է համակերպվել: Մյուս կողմից, չէ՞ որ կանայք էլ դիմանում են տղամարդկանց «կոշտ» բառերին:

7. Հորոսկոպներին, նշաններին և երազներին հավատալը

Տղամարդիկ ապրում են ներկա պահով և իրավիճակին ռեալ են նայում, ի տարբերություն կնոջ նուրբ և երազկոտ բնավորության, ով ցանկանում է իմանալ ապագան և հավատում է ճակատագրին: Նոր օրը «պատրաստված» դիմավորելու ցանկությունը և ճակատագրի նվերներին պատրաստ լինելը ստիպում է կանանց փնտրել հուշումներ նախագուշակություններում, երազահաններում և հորոսկոպներում: Բացի այդ, կանայք ավելի դյուրընկալ են և չեն տառապում թույլ զարգացած երևակայությամբ, ինչն ավելի է ուժեղացնում իրենց հավատը վերին ուժերին:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 11199 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընդմիջում հարաբերություններում. ինչու է զուգընկերը ժամանակ խնդրում

18.08.2026
«Ինձ մի քիչ ժամանակ է պետք մենակ մնալու» կամ «Արի մի փոքր ընդմիջում տանք» բառերը դժվար է թեթև ընդունել։

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-09-2026 08:18
Մինչ նորաձև Փարիզը պատրաստվում է Dior, Maison Margiela և Saint Laurent ցուցադրություններին, L'Oréal Paris-ը արդեն հավաքել է իր առաջատար հայտնիներին: Բրենդն անցկացրել է իր ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որին մասնակցել են մոդելներ, դերասանուհիներ, երգչուհիներ և մարզիկներ․ նրանք բոլորն էլ մասնակցել են ցուցադրությանը «Արտահայտեք ձեր արժեքը» կարգախոսի ներքո: Երեկոյի գագաթնակետը բրենդի վաղեմի դեսպան Սելին Դիոնի ելույթն էր: Նա վերադարձել է իր կարիերային չորս տարվա ընդմիջումից հետո և կրկին ելույթ է ունենում: Մկանային կոշտության համախտանիշի դեմ երկարատև պայքարից հետո երգչուհին այժմ ռեմիսիայի մեջ է և պատրաստ է աշխարհին ասել. «Ես ողջ եմ»:
30-09-2026 08:15
Փարիզում շարունակվում է նորաձևության միջոցառումների շարքը: Երեկ երեկոյան Palais Brongniart-ում տեղի ունեցավ Elie Saab-ի և H&M-ի համագործակցությանը նվիրված երեկույթ: Այնտեղ ներկա էին բազմաթիվ հայտնի մոդելներ, այդ թվում՝ նրանք, որոնք արդեն երեխա են ունեցել:
30-09-2026 07:50
Ֆրանսիական L'abbeye հրատարակչության թիմը ստեղծել է Serebro խմբի նախկին վոկալիստ Կատյա Կիշչուկի գլխի տեսքով մեջքի պայուսակ։ KK Head Back Pack անվամբ անսովոր աքսեսուարի լուսանկարը հայտնվել է ամսագրի պաշտոնական Instagram էջում՝ առաջացնելով օգտատերերի ոչ միանշանակ արձագանքներ և երգչուհու զայրույթը։ Չնայած դիզայներները Կիշչուկին նշել էին որպես գործի համահեղինակ, երգչուհին ինքը մեկնաբանություններում գրել էր. «Սա միանշանակ «ոչ» է»։ Հետագայում պարզվեց, որ Կատյան ոչ միայն չի մասնակցել մեջքի պայուսակի ստեղծմանը, այլև հրաժարվել է իր պատկերն օգտագործելու թույլտվություն տալուց։
30-09-2026 01:22
Բարբարա Փալվինը և Դիլան Սփրաուսը առաջին անգամ ծնող են դարձել։ Նրանք ուրախ լուրով կիսվել են իրենց սոցիալական ցանցերի էջերում՝ կից հրապարակելով նորածին դստեր առաջին լուսանկարները։ Աղջիկը ծնվել է սեպտեմբերի սկզբին, բայց զույգը որոշել է լուրը հայտնել միայն հիմա։
29-09-2026 10:54
Կիրակի օրը Լոս Անջելեսում կայացավ երաժշտական մրցանակաբաշխության առաջատարներից մեկը՝ MTV Music Awards-ը, որը միավորեց ամենաթեժ նորեկներին և ոլորտի առաջատարներին: Այս տարի հաղորդավարի սերը ստանձնեց Սնուփ Դոգը, ուստի երեկոն լի էր նրան բնորոշ կատակներով։ Այնուհետև մթնոլորտը թեժացրեց Մադոննան. 23 տարվա ընթացքում առաջին անգամ նա բացեց MTV VMA-ների շոուն՝ ելույթ ունենալով Սաբրինա Քարփենթերի և Չարլի XCX-ի հետ միասին: Նա իր հետ տուն տարավ յոթ արձանիկ, այդ թվում՝ «Տարվա արտիստ» անվանակարգում: Գլխավոր արձանիկը՝ «Տարվա տեսահոլովակ»-ը, շնորհվեց Թեյլոր Սվիֆթին: Նրա «The Fate of Ophelia» տեսահոլովակը, որը հավաքել է ավելի քան 500 միլիոն դիտում, միաձայն գովաբանվեց ինչպես հանդիսատեսի, այնպես էլ քննադատների կողմից: Նա նաև արժանացավ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգին՝ իր «Opalite» տեսահոլովակի համար, և պատմության մեջ առաջին անգամ արժանացավ «Artist Director Honors» մրցանակին՝ երաժշտական հոլովակներում ունեցած ներդրման համար:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.09.2026
Դիտվել է 822 անգամ
01.10.2026
Դիտվել է 637 անգամ
29.09.2026
Դիտվել է 330 անգամ
30.09.2026
Դիտվել է 283 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster