Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես առանց խղճի խայթի խնդրել ու ստանալ ցանկալին

03.12.2015

«Պետք չէ ակնկալել, որ ձեր ցանկությունները կկռահվեն և կիրականացվեն, պետք է ասել այն, ինչ դուք փափագում եք: Այն ամենն, ինչ մեր կյանքում կատարվում է, մեծամասամբ կախված է շփումից: Եթե դուք ի վիճակի չեք արտահայտել այն, ինչ ուզում եք ձեր աշխատողներից, ղեկավարությունից, հաճախորդներից, ապա մեղադրեք միայն ինքներդ ձեզ: Ընդունեք, որ դուք ի վիճակի չեք իմանալ ամեն ինչ և ողջ աշխատանքը չեք կարող անել մենակ,» - պնդում է Սթիվ Հարվին` իր «Երազիր ինչպես կինը, հաղթիր ինչպես տղամարդը» նոր գրքում:

Խնդրելն ամոթ չէ

Գիտական հետազոտությունները ցույց են տվել, թե ինչպիսի մեծ զենք է խնդրանքը: Գիտնականներն ապացուցել են, որ մարդիկ, ումից որևէ բան են խնդրում, բավարարում են ցանկաթյունն ավելի հաճախ, քան մենք ենթադրում էինք: Մարդկանց մեծամասնությունը լուրջ է վերաբերվում ուրիշների ցանկություններին: Այնպես որ, մի ամաչեք և խնդրեք, դրանում ոչ մի վատ բան չկա: Երբեմն ձեր խնդրանքից է կախված, թե դուք ինչպես կապրեք` վատ, թե լավ:

Հարաբերությունների կառուցում

Մենք բոլորս էլ լավ գիտենք, որ մեր խնդրանքը կարող է մերժվել: Ինչ անել, որ այդպես չլինի: Ահա վեց սկզբունք, որոնք կօգնեն ստանալ դրական պատասխան ձեր խնդրանքին.

1. Իմացեք ձեր գինը: Եթե, օրինակ, դուք ձեր աշխատանքը գնահատում եք 150,000 $ տարեկան, ապա պետք է անեք այնպես, որ առավելագույնը հասնեք այդ թվին: Ամենասկզբից ասեք ավելի բարձր թիվ, որպեսզի բանակցությունների ընթացքում կարողանաք այն իջեցնել: Երբ գիտես քո գինը, ուզածիդ հասնելու ավելի մեծ հավանականություն ունես:

600x580

2. Իմացեք, ինչի եք արժանի: Հաճախ մարդիկ, սովորաբար կանայք, իրենց հետաքրքրություննրը զոհաբերում են ուրիշների համար: Դրանում ոչ մի լավ բան չկա: Իհարկե, պետք է գնալ զիջումների, բայց պետք չէ մառանաք ձեր մասին: Եվ պետք չէ խառնել այն, ինչին դուք արժանի եք, նրա հետ, թե ինչ կցանկանայիք ստանալ, բայց դեռ չեք արժանացել դրան:

3. Եղեք հստակ: Հստակ արտահայտեք ձեր ցանկությունները: Եթե դուք այդպես չեք վարվում, ապա երկարացնում եք նպատակին հասնելու ձեր ճանապարհը:

4. Ենթադրություններ մի արեք: Ոչ ոք չի կարող կարդալ ուրիշի մտքերը: Կապ չունի, թե որքան լավ գիտեք այդ մարդուն, նա կարող է չկռահել ձեր ցանկությունը, նույնիսկ, եթե ձեզ դա ակնհայտ է թվում: Հստակ արտահայտեք ձեր ցանկությունը:

600x580

5. Ասեք ձեր արժեքների մասին: Հստակ արտահայտեք ձեր առաջնահերթությունները, որպեսզի հետո չզղջաք, որ ժամանակին դա չարեցիք:Մի զիջեք ձեր սկզբունքները, մի արեք այն, ինչ կարծում եք, որ սխալ է:

6. Ոչ-ը վերջնական մերժում չէ: Օրինակ՝ ձեր ղեկավարը կամ որևէ այլ մարդ կարող է մերժել ձեր խնդրանքը:Մի այրեք կամուրջները, մի խզեք կապերը և մի մերժեք այն, ինչ ձեզ հիմա առաջարկում են: Նայեք իրավիճակին նրանց աչքերով:

Ամենավատը, ինչ կարող է լինել՝ ձեզ ընդամենը կմերժեն, և ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 11672 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
08-05-2026 00:25
70-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան իր Telegram ալիքում հայտարարել է նոր՝ «Ճշմարտության պահը» երգի թողարկման մասին: Երգը թողարկվել է մայիսի 8-ին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11650 անգամ
04.05.2026
Դիտվել է 1595 անգամ
06.05.2026
Դիտվել է 382 անգամ
07.05.2026
Դիտվել է 315 անգամ
08.05.2026
Դիտվել է 229 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster