Համատեղ կյանքն ավարտելուց հետո Հայդի Կլումը որոշել է վերջակետ դնել հարաբերություններին ու դիմել է դատարան' պաշտոնապես բաժանվելու: Իբրև պատճառ սուպերմոդելը նշել է հարաբերություններում «անհաղթահարելի տարակարծությունները»:
Լոս Անջելեսի դատարան ներկայացված հայցում նշվում է, որ Կլումն ու Սիլը, ովքեր ամուսնացել էին 2005 թ-ի մայիսին, ունեն ամուսնական պայմանագիր, որի կետերը չեն հրապարակվել:
Սիլն ու Կլումը դաստիարակում էին 4 երեխայի, որոնցից 3-ը' համատեղ ամուսնությունից, իսկ 1-ը' Կլումի և իտալացի բիզնեսմեն Ֆլաբիո Բրիատորի հարաբերություններից, որին, սակայն, Սիլը որդեգրել էր: Associated Press-ը հայտնում է, որ Կլումը դատարանից պահանջել է երեխաների դաստիարակությունը հանձնել իրեն, իսկ Սիլին տալ նրանց տեսակցելու իրավունք:
Աստղային զույգի բաժանման լուրը ցնցել է նրանց երկրպագուներին, ովքեր ամեն տարի ականատեսն էին լինում Սիլի ու Կլումի հերթական ամուսնությանը: Այս տարի նրանք սպասում էին 7-րդ հարսանիքին: Այժմ երգիչն ու սուպերմոդելը աշխատում են համատեղ ունեցվածքի բաժանման խնդրի շուրջ: Forbes-ի տվյալներով' միայն 2011 թ-ին Հայդի Կլումի եկամուտն ավելացել է մինչև 20 մլն դոլարով:
15-07-2025 12:42 Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում ներկայացրել է նվեր ստացած հայկական հանրագիտարանը՝ ընդգծելով դրա պատմական և մշակութային արժեքը։ «Ինչքան լավն է այս հայկական հանրագիտարանը։ Ինձ համար պատրաստել են մեծ պատճեն, որի մեջ ամփոփված է Հայաստանի ամբողջ պատմությունը։ Այն պարունակում է բոլոր պայմանագրերը, քարտեզները, կրոնական փաստաթղթերը և համաձայնագրերը, որոնք այդքան կարևոր են հայկական մշակույթի համար»,-նշել է Քարդաշյանը։
15-07-2025 12:36 44-ամյա Ջեսիկա Ալբան նոր տղամարդ ունի։ Նա հանդիպում է 33-ամյա դերասան Դենի Ռամիրեսի հետ, որը 11 տարով փոքր է Ջեսիկայից։ Զույգին միասին նկատել են Կանկուն մեկնող ինքնաթիռ նստելիս, իսկ ավելի ուշ պապարացիները լուսանկարել են նրանց Լոս Անջելես վերադառնալիս։
15-07-2025 02:38 Բրիթնի Սփիրսը շփոթեցրել է իր երկրպագուներին՝ Ինստագրամում գրելով, որ «որդեգրել է մի գեղեցիկ աղջկա»։ Սակայն, ինչպես պարզել է Rolling Stone-ը, երգչուհին իրականում ոչ մեկին չի որդեգրել՝ դա պարզապես կատակ էր սոցիալական ցանցերում։
15-07-2025 01:52 «Միսս Տիեզերք 2012»-ի հաղթող Օլիվիա Կալպոն առաջին անգամ մայր է դարձել. նա դուստր է ունեցել: 33-ամյա մոդելը լուրով կիսվել է Instagram-ում՝ հրապարակելով սև-սպիտակ լուսանկարներ ծննդատնից:
15-07-2025 01:49 Քեմերոն Դիասը և Ստելլա Մաքքարթնին Հեմփթոնսում հավաքել են իրենց հարահայտ ընկերներին՝ նշելու դիզայների և դերասանուհու գինու ապրանքանիշի՝ Avaline x Stella McCartney-ի համագործակցության մեկնարկը: Երեկույթին ներկա էին Դրյու Բերիմորը, Էմմա Ռոբերտսը, Ալեքսանդրա Դադարիոն, Avaline-ի համահիմնադիր Քեթրին Փաուերը, հեռուստահաղորդավար Էնդի Քոհենը, նկարիչ Ջեֆ Քունսը և այլք: