Քիմ Քարդաշյանը տեսահոլովակ է թողարկել, որտեղ ներկայացրել է հաստ շրթունքներ ունենալու գաղտնիքը։
Տեսանյութում 35-ամյա աստղի դիմահարդարը` Մարիո Դեդիվանովիչը, ցույց է տվել, թե ինչպես կարելի է դիմահարդարման միջոցով տեսողականորեն մեծացնել շրթունքները։
Տեխնիկան շատ պարզ է, այնպես որ Քիմի ու նրա ոճի սիրահարները կարող են կրկնել այն ինքնուրույն։ Տեսահոլովակը՝LADYNEWS TV-ում:
Ի դեպ, այս ամռանը դիմահարդարը Լոս Անջոլեսում անցկացրել է մաստեր կլաս։ Դասին ներկա են եղել աստղի հազարավոր երկրպագուներ, ովքեր չեն ափսոսացել մուտքի տոմսի համար վճարել 300 դոլար։ Վարպետը բացահայտել է Քիմի գեղեցկության գաղտնիքները՝ դիմահարդարման փուլերը քայլ առ քայլ ցույց տալով անձամբ աստղի վրա։
Ինչպես պարզվել է, Քիմ Քարդաշյանի ամենօրյա բյութի կերպարը բաղկացած է հիսուն փուլից, իսկ անհրաժեշտ կոսմետիկական ապրանքների ընդհանուր գինը կազմում է 1 600 դոլար։
05-06-2026 12:25 19-ամյա ռուս թենիսիստուհի Միրրա Անդրեևան առաջին անգամ դուրս է եկել Մեծ սաղավարտի մենախաղերի եզրափակիչ: Ռոլան Գարոսի կիսաեզրափակչում նա 6-1, 6-3 հաշվով հաղթել է ուկրաինուհի Մարտա Կոստյուկին: Եզրափակչում Անդրեևան կմրցի ռուս Դիանա Շնայդերի (WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 23-րդ տեղը ) և լեհ Մայա Չվալինսկայի (114-րդ տեղը) միջև երկրորդ կիսաեզրափակչի հաղթողի հետ:
05-06-2026 12:21 Լոնդոնում կայացել է Սթիվեն Սփիլբերգի նոր՝ «Բացահայտման օր» ֆիլմի պրեմիերան։ Կարմիր գորգի վրա կեցվածք են ընդունել 43-ամյա Էմիլի Բլանտը, ով ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, Գոլդի Հոունը, Բենեդիկտ Քամբերբեթչը, Քոլին Ֆերտը, Սթենլի Տուչին և նրա կինը՝ Ֆելիսիթի Բլանտը, ինքը՝ Սփիլբերգը և նրա կինը՝ Քեյթ Քեփշոուն, և Ջեֆ Գոլդբլումը։
05-06-2026 12:14 Մադոննան 15 րոպեանոց անվճար համերգ է տվել Նյու Յորքի ամենահայտնի զբոսաշրջային վայրում՝ Թայմս Սքվերում: 67-ամյա երգչուհին բեմ է բարձրացել Dolce & Gabbana-ի ներքնազգեստի ամբողջական կերպարով:
05-06-2026 12:12 Վիտորիա Չերետին, ով գրեթե երեք տարի հանդիպում է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ, մերկ լուսանկարվել է ամսագրի համար՝ իր 28-ամյակին ընդառաջ, որը նա կնշի հունիսի 7-ին: Իտալուհի սուպերմոդելը զարդարել է Harper's Bazaar France-ի ամառային համարի շապիկը:
05-06-2026 02:18 63-ամյա Գրիգորի Լեպսը, ով հունվարին բաժանվել էր իր 20-ամյա հարսնացու Ավրորա Կիբայից, ժամանակ է անցկացնում նոր ընկերուհու հետ: Երգչին նկատել են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի միջոցառման ժամանակ՝ «ձեռք ձեռքի բռնած նոր երիտասարդ, երկար մազերով գեղեցկուհու հետ», հաղորդում է «Անտիգլյանեցը»: Արտիստն ինքը դեռ հանրությանը չի ներկայացրել իր նոր ընկերուհուն: