Երգչուհի Ադելը պաշտում է անակնկալներ անելը։ Անցած հանգստյան օրերին աստղը իսկական սենսացիայի հեղինակ դարձավ։
Մի քանի տարի դադարից հետո ներկայացվեց երգչուհու անդրանիկ երգը։ Այն բավականին խորհրդանշական անվանում ունի` Hello։
Սկզբում երգի մի հատված ներկայացվեց X-Factor հեռուստաշոուի բրիտանական տարբերակի գովազդային ընդմիջման ժամանակ։ Այնուհետև տեսահոլովակը հայտնվեց սոցցանցերում։
«Ողջույն, սա ես եմ։ Հուսով եմ, դու ուրախ կլինես այսքան տարի հետո ինձ կրկին տեսնելու համար, անկախ` ամեն ինչից»,-երգում է Ադելը։ Հանրությունը հրճվաքի մեջ է։
Այս անակնկալը երգչուհին արել է իր նոր ալբոմի թողարկման նախօրեին։ Սկավառակի ներկայացումը նախատեսված է նոյեմբերի 20-ին, սակայն անվանումը, տեքստը և մնացած մանրամասները գաղտնի են պահվում։ Աղբյուրների հաղորդմամբ, ի սատարումն սկավառակի անգամ փիար արշավ չի նախատեսված։
«Ադելը ցանկանում է, որ սկավառակի թողարկումը հաճելի անակնկալ լինի երկրպագուների համար։ Նա հրաժարվել է սկավառակի առաջմղման կամ գովազդային որևէ քայլից։ Այսպիսի «շոկային» մարտավարություն մեկ անգամ արդեն հաջողությամբ կիրառվել Բեյոնսեի կողմից։ Բացի այդ, Ադելի նոր աշխատանքին այնքան երկար են սպասել, որ լրացուցիչ ուշադրություն հրավիրելու անհրաժեշտություն չկա»,- նշել է երգչուհուն մոտ կանգնած աղբյուրներից մեկը։
05-06-2026 12:25 19-ամյա ռուս թենիսիստուհի Միրրա Անդրեևան առաջին անգամ դուրս է եկել Մեծ սաղավարտի մենախաղերի եզրափակիչ: Ռոլան Գարոսի կիսաեզրափակչում նա 6-1, 6-3 հաշվով հաղթել է ուկրաինուհի Մարտա Կոստյուկին: Եզրափակչում Անդրեևան կմրցի ռուս Դիանա Շնայդերի (WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 23-րդ տեղը ) և լեհ Մայա Չվալինսկայի (114-րդ տեղը) միջև երկրորդ կիսաեզրափակչի հաղթողի հետ:
05-06-2026 12:21 Լոնդոնում կայացել է Սթիվեն Սփիլբերգի նոր՝ «Բացահայտման օր» ֆիլմի պրեմիերան։ Կարմիր գորգի վրա կեցվածք են ընդունել 43-ամյա Էմիլի Բլանտը, ով ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, Գոլդի Հոունը, Բենեդիկտ Քամբերբեթչը, Քոլին Ֆերտը, Սթենլի Տուչին և նրա կինը՝ Ֆելիսիթի Բլանտը, ինքը՝ Սփիլբերգը և նրա կինը՝ Քեյթ Քեփշոուն, և Ջեֆ Գոլդբլումը։
05-06-2026 12:14 Մադոննան 15 րոպեանոց անվճար համերգ է տվել Նյու Յորքի ամենահայտնի զբոսաշրջային վայրում՝ Թայմս Սքվերում: 67-ամյա երգչուհին բեմ է բարձրացել Dolce & Gabbana-ի ներքնազգեստի ամբողջական կերպարով:
05-06-2026 12:12 Վիտորիա Չերետին, ով գրեթե երեք տարի հանդիպում է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ, մերկ լուսանկարվել է ամսագրի համար՝ իր 28-ամյակին ընդառաջ, որը նա կնշի հունիսի 7-ին: Իտալուհի սուպերմոդելը զարդարել է Harper's Bazaar France-ի ամառային համարի շապիկը:
05-06-2026 02:18 63-ամյա Գրիգորի Լեպսը, ով հունվարին բաժանվել էր իր 20-ամյա հարսնացու Ավրորա Կիբայից, ժամանակ է անցկացնում նոր ընկերուհու հետ: Երգչին նկատել են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի միջոցառման ժամանակ՝ «ձեռք ձեռքի բռնած նոր երիտասարդ, երկար մազերով գեղեցկուհու հետ», հաղորդում է «Անտիգլյանեցը»: Արտիստն ինքը դեռ հանրությանը չի ներկայացրել իր նոր ընկերուհուն: