|
Ծաղիկներով «դինոզավրը»
15.10.2015
Ես ձևականություններ չեմ սիրում. ինքս կարող եմ դուռը բացել, իջնել մեքենայից: Ես ձևականություններ չեմ սիրում. ինքս կարող եմ դուռը բացել մտնել ներս: Բայց ամեն ինչ մի օր փոխվում է:
Սովորականի պես գետնանցումից դուրս եկա, երբ հանկարծ նկատեցի մի տղամարդու՝ մոտ երեսուն տարեկան, բարձրահասակ, մոխրագույն կոստյումով, ձեռքին ծաղկեփունջ: Առաջին հայացքից տեսարանն անսովոր թվաց, միապաղաղ ամբոխում՝ ծաղիկներով, նա, անշուշտ, առանձնանում էր: Հետզհետե տեսարանը զվարճալի երանգներ ստացավ, որովհետև ծաղկեփնջի փոքրությունն իսկական կոնտրաստ էր ստեղծում նրա թիկնեղ կազմվածքի հետ:
Հազիվ զսպեցի ժպիտս, իսկ նա աչքերով որոնում էր այն մեկին, ում համար նախատեսված էր ծաղկեփունջը, և ով մի քիչ ուշանում էր:

Վայրկյաններ տևած այս պատմությունից հետո ես հասկացա, թե ինչքան են չորացել մարդկային հարաբերությունները ու իմ հաճելի զարմանքը, երբ երիտասարդը բացում է ավտոմեքենայի դուռը, որ նստեմ կամ դուրս գամ...Էլ չեմ խոսում ծաղիկներով սպասող «դինոզավրերի» մասին:
Նունե Այլանջյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3943 անգամ
|