Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանց

06.04.2012

Այն, որ սիրո աչքերը կույր են, ու որ ուժեղ սեռն օգտվում է դրանից, մենք վաղուց գիտեինք: Սակայն կանանց համբերությունը չարաշահելու իրական մասշտաբները պարզ դարձան, երբ LADYNEWS.am-ը ֆեյսբուքյան իր ընթերցողուհիներին հարցրեց. «Տղամարդկանց բնավորության ո՞ր գծերն են նյարդայնացնում ձեզ ամենից շատ»:

Հարցման ընթացքում մասնակիցների ակտիվությունն իսկ ցույց տվեց, որ անգամ ամենասիրելի տղամարդիկ հաճախ լցնում են իրենց կանանց համբերության բաժակը: Հարցմանը մասնակցածների բացարձակ մեծամասնությունը կարծիք հայտնեց, որ հակառակ սեռի բնավորության առավել անտանելի գիծն է չափից շատ ինքնավստահությունը (40 %), ձայների 25 %-ը հավաքեց չհիմնավորված խանդոտությունը, 20 %-ը ' անպատասխանատվությունն ու վախկոտությունը, և վերջին` 5-րդ տեղում հայտնվեց տղամարդկանց կողմից կնոջ անտեսումն ու վիրտուալ իրականությամբ ապրելը' 15% ձայներով:

LN-ի հետ զրույցում հոգեբան Միհրդատ Մադաթյանը (www.psyhelp.am) շարունակեց այս շարքը' իբրև բնավորության անտանելի գիծ նշելով նաեւ ծուլությունը, պասիվությունը, բռնություն կիրառելը:

Չնայած ստացված պատկերին, ըստ հոգեբանի, անգամ ծայրահեղ նյարդայնացնող բնավորության գիծը տեսականորեն չի կարող զույգի բաժանման պատճառ դառնալ. «Երբ մարդիկ ամուսնանում են, սովորաբար արդեն ծանոթ են լինում միմյանց բնավորություններին:

Ելնելով սրանից' նրանցից որևէ մեկի բնավորության գիծը համարել բաժանության պատճառ սխալ կլինի»: Սակայն հենց այստեղ է, որ ողջ բեռն ընկնում է կնոջ ուսերին. նա պետք է փրկի ընտանիքը. «Բաժանության պատճառները պետք է փնտրել կնոջ մեջ' հաշվի առնելով, որ ընտանիքի կառուցման դժվար գործընթացի հիմնական բեռը ընկած է նրա ուսերին»,- կարծում է Միհրդատ Մադաթյանը:

Աչք փակել շատ և շատ երևույթների վրա. սա, ասես, դառնում է կնոջ հիմնական և որոշիչ ֆունկցիան ընտանիքում: Թեպետ դա այնքան էլ վատ չէ, չէ՞ որ, այսպես թե այնպես, սիրող կինը պատրաստակամ է շատ բան ներել, սակայն կա մեկ «բայց». երբեմն սերը հեռանում է, համբերությունը' վերջանում:

Ի՞նչ անել այս պարագայում: Ըստ Միհրդատ Մադաթյանի' սկանդալներ սարքելն ու վիճելը ընտանիքում հարցերի լուծման ամենից անօգտավետ ձևերն են. «Կամայական վեճն ընտանիքում անշնորհակալ և անարդյունավետ բան է, անկախ նրանից,թե ինչ առիթով և ում կողմից է այն առաջացել:

Կոնֆլիկտային իրավիճակները հնարավոր է լուծել փոխհասկացման, փոխադարձ հարգանքի, իրար լսելու, մի պահ դիմացինի արտահայտած «ճշմարտությունն» ընդունելու և տեսակետը հարգելու պայմաններում: Համարյա թե երբեք վարքագծի որևէ դրսևորում չի արվում հատուկ ընտանիքը քայքայելու նպատակով: Տվյալ վարքը ցույց տվողին թվում է, որ դա միակ տարբերակն է ինչ-որ խնդիր լուծելու համար»:

Մի փոքր մեղմելու համար կանանց «զայրույթն» ու անհանդուրժողականությունը առաջարկում ենք մտածել' արդյոք մեր բնավորության շատ գծեր էլ չեն կարող նույնքան անտանելի լինել ուժեղ սեռի համար: Եթե դուք անհույս ինքնասիրահարված չեք, ով կարծում է, թե չի կարող իրեն լավագույն կողմից ներկայացնել, «քանի որ իր բոլոր կողմերը մեկը մյուսից լավն են» :), ապա այս հարցի պատասխանը մոտավորապես այսպիսին կլինի' իհարկե, կարող են:

Այժմ փորձենք միասին հասկանալ կանանց մեծամասնությանը բնորոշ արարքների բացասական կողմերը: Ախր մենք հաճախ ինքներս էլ չգիտենք, թե ինչ ենք պահանջում տղամարդուց, բայց չենք հանգստանում, քանի դեռ չենք ստացել: Ավելի վատը չեն հանցագործները, ովքեր պահանջում են դրամապանակը կամ կյանքը. մենք պահանջում ենք և' մեկը, և' մյուսը: Ինքներս էլ պակաս խանդոտ չենք. կան տղամարդիկ ովքեր առաջնորդվում են «Եթե իմանամ, կսպանեմ» սկզբունքով, իսկ մենք գրեթե միշտ առավել համառ ենք' «Թեկուզ սպանիր, կիմանամ»: Էլ չենք խոսում ընկերուհիների հետ հեռախոսով խոսելիս ժամանակի զգացողության կորստի, անվերջ գնումների և այլնի մասին:

Մի խոսքով' սիրելի կանայք, մի դարձեք հակառակ սեռի խաղալիքը, բայց նաև, անհրաժեշտության դեպքում, փորձեք հասկանալ նրանց ու սովորեք ավելի շատ ներել:

                                                                                                                           Լարա Առաքելյան

 

Դիտվել է 13660 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընդմիջում հարաբերություններում. ինչու է զուգընկերը ժամանակ խնդրում

18.08.2026
«Ինձ մի քիչ ժամանակ է պետք մենակ մնալու» կամ «Արի մի փոքր ընդմիջում տանք» բառերը դժվար է թեթև ընդունել։

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-10-2026 09:40
Նյուքասլի և Էքսեթերի համալսարանների գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ ինքնավստահ մարդիկ առավել հաճախ են առաջխաղացում ունենում աշխատավայրում, և բանկերում և այլ կազմակերպություններում զբաղեցնում են բարձր դիրքեր, հաղորդում է Eurek Alert պարբերականը: Բացի այդ, այդպիսի մարդիկ հաճախ թերագնահատում են ուրիշների հնարավորությունները և զբաղվում են ավելի ռիսկային գործերով, ինչը հանգեցնում է խնդիրների առաջացման այն կազմակերպություններում, որտեղ նրանք աշխատում են: Մյուս կողմից էլ՝ ոչ այնքան ինքնավստահ մարդիկ համարվում են ավելի քիչ կոմպետենտ:
07-10-2026 11:42
Նյու Դելիում մեկնարկել է «Ms. and Mrs. United Nations 2026» գեղեցկության միջազգային մրցույթը, որին մասնակցում են ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Եզրափակիչ փուլը նախատեսված է հոկտեմբերի 10-ին, իսկ մինչ այդ Հնդկաստանում մասնակիցներին հագեցած ծրագիր է սպասվում։
07-10-2026 11:31
Արքայադուստր Դիանային նվիրված՝ Չարլզ Սփենսերի հուշագրությունը մեծ արձագանք է գտել ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Կոմսը բազմաթիվ մանրամասներ է ներկայացրել քրոջ կյանքի, այդ թվում՝ այլ հայտնի անձնավորությունների հետ նրա ունեցած հարաբերությունների մասին։ Հատկանշական է, որ նոր գրքի գլուխներից մեկում նա բացահայտում է, թե արքայադուստրն ունեցել է ամերիկացի մի երկրպագու, որը խոստացել է նրան դարձնել Միացյալ Նահանգների առաջին տիկին. շատերը ենթադրում են, որ խոսքը կարող էր լինել Դոնալդ Թրամփի մասին։
07-10-2026 02:00
Ջիջի Հադիդն ու Բրեդլի Կուպերը կրկին երկրպագուների շրջանում հնարավոր հարսանիքի վերաբերյալ ենթադրությունների առիթ են տվել։ Փարիզում զբոսնելիս զույգի ձեռքերին նկատել են միանման ոսկե մատանիներ։ Պապարացիների արած լուսանկարները հանրությանը հիմք են տվել ենթադրելու, որ աստղերն արդեն ամուսնացել են և այժմ պատրաստվում են հարսանեկան խնջույքի։
07-10-2026 01:48
49-ամյա Նատալյա Գնեուշևան երեխայի է սպասում 28-ամյա Վլադ Պրոխորովից։ Ապագա հայրն առաջինն է հայտնել այդ լուրը «7 Дней» ամսագրին տված հարցազրույցում։ Դերասանը նշել է, որ չէր ծրագրել հայր դառնալ մինչև 35 տարեկանը, սակայն դա ավելի շուտ տեղի ունեցավ, և նա շատ ուրախ է այդ կապակցությամբ։ Զույգն իր նոր կարգավիճակով առաջին անգամ հանրությանը ներկայացավ, երբ դերասանն իր գործակալի հետ ներկա գտնվեց «Ruki Vverkh 2» ֆիլմի պրեմիերային։ Վլադ Պրոխորովը վստահորեն հայտարարեց, որ այժմ ստիպված կլինի ավելի քրտնաջան աշխատել։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
07.10.2026
Դիտվել է 391 անգամ
08.10.2026
Դիտվել է 105 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster