|
Ինչպես օգտագործել շոգեբաղնիքը նիհարելու համար
12.08.2015
Շոգեբաղնիքը արդյունավետ միջոց է ինչպես օրգանիզմի առողջացման, այնպես էլ նիհարելու համար:
Այնպարգևում է ոչ միայն մաքրության, հաճույքի զգացողություն, այլև ամեն անգամ նիհարեցնում է 1-3 կգ-ով:
Շոքեբաղնիքից ճիշտ օգտվելու համար անհրաժեշտ է պահել որոշ կանոններ, որոնք ներկայացրել է 1in.am-ը.
1. Հիշեք, որ ձեր «շոգեբաղնիքի օրը» պետք է լինի լիցքաթափման օր: Դրանից առաջ և հետո երկու ժամվա ընթացքում չպետք է ուտել:
2. Տաք ցնցուղ ընդունեք և մարմինը լավ շփեք սրբիչով: Դրանից հետո գնացեք շոգեբաղնիք:
3. Մի օգտագործեք օճառ, քանի որ մարմնից կմաքրեք պաշտպանական շերտը, ինչը պահպանում է նրան չորացումից:
4. Գոլորշու վրա պահեք ավելը: Այնտեղ նստեք, սկզբում երեք րոպե ներքևի դարակին տաքացեք: Անցնելով մեջտեղի դարակին՝ մի քիչ քրտնեք: Ընդունեք տաք ցնցուղ և հանգստացեք:
5. Նույնը կրկնեք ևս 3-4 անգամ: Ամեն մուտքի ժամանակ ջերմաստիճանը բարձրացրեք: Երկրորդ մուտքից հետո կարելի է օգտագործել ավել: Եվ հասեք վերջին դարակին: Վատ զգալու թեթև նշանի դեպքում անմիջապես գնացեք սառը տեղ:
Ամբողջությամբ՝ այստեղ։ Դիտվել է 4352 անգամ
|