Spice Girls խումբը հայտարարել է իր վերականգնման մասին, սակայն առանց Վիկտորիա Բեքհեմի։
2016 թվականին 90-ականների ամենահայտնի խումբը նշելու է իր հիմնադրման և առաջին՝ Wannabe, երգի թողարկման 20-ամյակը։ Ջերի Հոլիուելը, Էմա Բանթոնը, Մել Սին և Մել Բին արդեն պատրաստվում են առաջիկա շուրջերկրյա հյուրախաղերին, իսկ ահա Վիկտորիան կտրականապես հրաժարվել է մասնակցել դրան։
Spice Girls-ի նախկին երգչուհու խեսքերով, երգեցողությունն իրեն արդեն չի հետաքրքրում։ «Վիկտորիան լավ հարաբերություններ է պահպանում խմբի մյուս աղջիկների հետ և անկեղծորեն նրանց հաջողություն է մաղթում, սակայն այժմ նա իր ողջ ուշադրությունը ցանկանում է կենտրոնացնել իր նորաձևության ապրանքանիշի և ընտանիքի վրա»,-ասել է Վիկտորիային մոտ կանգնած աղբյուրը։
Հիշեցնենք, որ Ջերի Հոլիուելը առաջինն է հեռացել խմբից 1998 թվականին, որից հետո համույթը որոշ ժամանակ գույություն ուներ որպես քառյակ, մինչև որ 2001 թվականին վերջնականապես կազմալուծվեց։ 2012 թվականին խումբը միավորվեց՝ Լոնդոնի օլիմպիական խաղերի փակման արարողությանը հանդես գալու համար։
05-06-2026 12:25 19-ամյա ռուս թենիսիստուհի Միրրա Անդրեևան առաջին անգամ դուրս է եկել Մեծ սաղավարտի մենախաղերի եզրափակիչ: Ռոլան Գարոսի կիսաեզրափակչում նա 6-1, 6-3 հաշվով հաղթել է ուկրաինուհի Մարտա Կոստյուկին: Եզրափակչում Անդրեևան կմրցի ռուս Դիանա Շնայդերի (WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 23-րդ տեղը ) և լեհ Մայա Չվալինսկայի (114-րդ տեղը) միջև երկրորդ կիսաեզրափակչի հաղթողի հետ:
05-06-2026 12:21 Լոնդոնում կայացել է Սթիվեն Սփիլբերգի նոր՝ «Բացահայտման օր» ֆիլմի պրեմիերան։ Կարմիր գորգի վրա կեցվածք են ընդունել 43-ամյա Էմիլի Բլանտը, ով ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, Գոլդի Հոունը, Բենեդիկտ Քամբերբեթչը, Քոլին Ֆերտը, Սթենլի Տուչին և նրա կինը՝ Ֆելիսիթի Բլանտը, ինքը՝ Սփիլբերգը և նրա կինը՝ Քեյթ Քեփշոուն, և Ջեֆ Գոլդբլումը։
05-06-2026 12:14 Մադոննան 15 րոպեանոց անվճար համերգ է տվել Նյու Յորքի ամենահայտնի զբոսաշրջային վայրում՝ Թայմս Սքվերում: 67-ամյա երգչուհին բեմ է բարձրացել Dolce & Gabbana-ի ներքնազգեստի ամբողջական կերպարով:
05-06-2026 12:12 Վիտորիա Չերետին, ով գրեթե երեք տարի հանդիպում է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ, մերկ լուսանկարվել է ամսագրի համար՝ իր 28-ամյակին ընդառաջ, որը նա կնշի հունիսի 7-ին: Իտալուհի սուպերմոդելը զարդարել է Harper's Bazaar France-ի ամառային համարի շապիկը:
05-06-2026 02:18 63-ամյա Գրիգորի Լեպսը, ով հունվարին բաժանվել էր իր 20-ամյա հարսնացու Ավրորա Կիբայից, ժամանակ է անցկացնում նոր ընկերուհու հետ: Երգչին նկատել են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի միջոցառման ժամանակ՝ «ձեռք ձեռքի բռնած նոր երիտասարդ, երկար մազերով գեղեցկուհու հետ», հաղորդում է «Անտիգլյանեցը»: Արտիստն ինքը դեռ հանրությանը չի ներկայացրել իր նոր ընկերուհուն: