|
Քիմ Քարդաշյանին հավերժացրել են մոմով, իսկ նա հավերժացրել է սելֆին
13.07.2015
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը այսուհետ կունենա սեփական մոմե կերպարը` բջջային հեռախոսով: Մադամ Տյուսոյի լոնդոնյան թանգարանում կանգնեցվել է աստղի կկրկնօրինակը, որտեղ Քիմը սելֆի է անում:
Մոմե Քարդաշյանի ձեռքին հեռախոս է, և այժմ բոլոր այցելուները կարող են համատեղ սելֆի անել գեղեցկուհու հետ: Կարելի է անգամ հետնապատկերն ընտրել, որի առկայությամբ էլ կկատարվի սելֆին:
Գաղտնիք չէ, որ Քիմը սիրում է ինքն իրեն նկարել: Նա նույնիսկ գիրք է թողարկել սեփական «կրակոցներով»:

Իսկ օրերս Քարդաշյանը, գտնվելով Ֆրանսիայում, կազմակերպել է հրահրիչ ֆոտոշարք: Քիմը կիսամերկ լուսանկարվել է հողաթմբի ֆոնին:
Նշած լուսանկարահանման համար 34-ամյա Քիմը կրկին բացացրել է մազերը, որպեսզի ավելի հրապուրիչ տեսք ստանա: Նա նաև բարձրակրունկ կոշիկներով գյուղական միջավայրում նկարվել է շամպայնի գույնի կրծկալով և սև գուլպաներով:
Նկարահնումներն իրականացրել է հանրահայտ լուսանկարիչ Յուրգեն Թելլերը` Magazine ամսագրի համար:
Աղբյուր` LADYNEWS.am






Դիտվել է 17039 անգամ
Читать на русском
|