Դարեր շարունակ «տղամարդկային» համարված հատկանիշների, կարողությունների յուրացումն ուժեղացնո՞ւմ է կնոջը: Որն է կնոջ ուժը: LN-ի հարցերին պատասխանել է հոգեբան Հրաչյա Ամիրյանը:
Ներկայում ավանդաբար տղամարդկային և կանացի համարվող հատկանիշների միխառնման միտումներ են դիտվում: Տղամարդիկ և կանայք շատ բաներում սկսել են նմանվել միմյանց: Եթե, օրինակ, կանայք սկսել են ակտիվորեն հասարակական, քաղաքական կամ բիզնես գործունեությամբ զբաղվել, ապա բնական է, որ ավանդաբար տղամարդկային համարվող այնպիսի հատկանիշներ, ինչպես վճռականությունը և հաստատակամությունը, նաև ժամանակակից կնոջը պետք է բնորոշ լինեն: Դա նորմալ է և բոլորովին էլ չի նշանակում, թե կինն այդպիսով կորցնում է իր կանացիությունը: Կնոջ էության ամենագլխավոր հատկանիշը, կնոջ մեծագույն ուժը, եղել և մնում է արարելու ընդունակությունը' այդ բառի ամենալայն իմաստով:
Մայր երկիր, մայր բնություն, մայր հող, մայր հայրենիք հասկացություններն ամենևին էլ պատահական չեն առաջացել: Կինը ոչ միայն նոր կյանք է արարում զավակի տեսքով, այլև արարում, սնուցում ու պահպանում է կյանքն ընդհանրապես: Ցանկացած կին պետք է ավ ըմբռնի իր արարող էությունը, որպեսզի կարողանա այդ էությանը համապատասխան գործել: Կնոջ ուժը նաև սեփական անհատականությունը լավ ճանաչելու և դրան համապատասխան կյանքի ուղի ընտրելու մեջ է: Ժամանակակից կյանքը բարդ ու դինամիկ է դարձել, մենք ապրում ենք անընդհատ փոփոխվող աշխարհում և մշտապես փոփոխվող իրավիճակներում ենք հայտնվում: Դրանից կախված' տարբեր իրավիճակներում տարբեր հատկանիշներ են կարևոր դառնում, որոնք կարող են կնոջ ուժը դառնալ նրա գլխավոր առաքելությունը' կյանք արարելն ի կատար ածելու տեսանկյունից: Կնոջ ուժը նաև նրա արժանապատվության, մեջ է, առաքինության մեջ է, նրա ողջամտության մեջ է, բարդ իրավիճակներում արագորեն կողմնորոշվելու և լավագույնս գործելու ունակության մեջ է: Ցանկացած կնոջ գլխավոր ուժը սիրելու կարողությունը մշտապես վառ պահելու և կատարելագործելու մեջ է: Դրա շնորհիվ է, որ ժամանակակից կինը կապրի իր իսկական էությանը համապատասխան' հիրավի լիարժեք, հիրավի երջանիկ կյանքով և շրջապատողներին երջանկություն պարգևելով:
08-10-2026 09:40 Նյուքասլի և Էքսեթերի համալսարանների գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ ինքնավստահ մարդիկ առավել հաճախ են առաջխաղացում ունենում աշխատավայրում, և բանկերում և այլ կազմակերպություններում զբաղեցնում են բարձր դիրքեր, հաղորդում է Eurek Alert պարբերականը: Բացի այդ, այդպիսի մարդիկ հաճախ թերագնահատում են ուրիշների հնարավորությունները և զբաղվում են ավելի ռիսկային գործերով, ինչը հանգեցնում է խնդիրների առաջացման այն կազմակերպություններում, որտեղ նրանք աշխատում են: Մյուս կողմից էլ՝ ոչ այնքան ինքնավստահ մարդիկ համարվում են ավելի քիչ կոմպետենտ:
07-10-2026 11:42 Նյու Դելիում մեկնարկել է «Ms. and Mrs. United Nations 2026» գեղեցկության միջազգային մրցույթը, որին մասնակցում են ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Եզրափակիչ փուլը նախատեսված է հոկտեմբերի 10-ին, իսկ մինչ այդ Հնդկաստանում մասնակիցներին հագեցած ծրագիր է սպասվում։
07-10-2026 11:31 Արքայադուստր Դիանային նվիրված՝ Չարլզ Սփենսերի հուշագրությունը մեծ արձագանք է գտել ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Կոմսը բազմաթիվ մանրամասներ է ներկայացրել քրոջ կյանքի, այդ թվում՝ այլ հայտնի անձնավորությունների հետ նրա ունեցած հարաբերությունների մասին։ Հատկանշական է, որ նոր գրքի գլուխներից մեկում նա բացահայտում է, թե արքայադուստրն ունեցել է ամերիկացի մի երկրպագու, որը խոստացել է նրան դարձնել Միացյալ Նահանգների առաջին տիկին. շատերը ենթադրում են, որ խոսքը կարող էր լինել Դոնալդ Թրամփի մասին։
07-10-2026 02:00 Ջիջի Հադիդն ու Բրեդլի Կուպերը կրկին երկրպագուների շրջանում հնարավոր հարսանիքի վերաբերյալ ենթադրությունների առիթ են տվել։ Փարիզում զբոսնելիս զույգի ձեռքերին նկատել են միանման ոսկե մատանիներ։ Պապարացիների արած լուսանկարները հանրությանը հիմք են տվել ենթադրելու, որ աստղերն արդեն ամուսնացել են և այժմ պատրաստվում են հարսանեկան խնջույքի։
07-10-2026 01:48 49-ամյա Նատալյա Գնեուշևան երեխայի է սպասում 28-ամյա Վլադ Պրոխորովից։ Ապագա հայրն առաջինն է հայտնել այդ լուրը «7 Дней» ամսագրին տված հարցազրույցում։ Դերասանը նշել է, որ չէր ծրագրել հայր դառնալ մինչև 35 տարեկանը, սակայն դա ավելի շուտ տեղի ունեցավ, և նա շատ ուրախ է այդ կապակցությամբ։ Զույգն իր նոր կարգավիճակով առաջին անգամ հանրությանը ներկայացավ, երբ դերասանն իր գործակալի հետ ներկա գտնվեց «Ruki Vverkh 2» ֆիլմի պրեմիերային։ Վլադ Պրոխորովը վստահորեն հայտարարեց, որ այժմ ստիպված կլինի ավելի քրտնաջան աշխատել։