|
Կյանքի դասեր, որոնց մասին ձեզ չեն ասի դպրոցում
02.05.2015
168.am-ը ներկայացրել է կյանքի 10 կանոն, որոնց մասին ձեզ չեն ասի դպրոցում։
1. Կյանքն անարդար է: Հաշտվեք այդ մտքի հետ:
2. Աշխարհը «թքած ունի» ձեր ինքնազգացողության և ինքնահարգանքի վրա: Աշխարհը ձեզանից նվաճումների է սպասում, մինչև նկատի կունենա ձեր ինքնագնահատականը:
3. Քիչ հավանական է, որ դպրոցն ավարտելուց հետո ձեզ կսկսեն 40 հազար վճարել: Դու ընկերության փոխտնօրեն չես դառնա այնքան ժամանակ, քանի դեռ դրան արժանի չես:
4. Մի շտապեք ձեր ցանկացած անհաջողության մեջ մեղադրել ձեր ծնողներին: Անհաջողությունների պատճառով մի արտասվեք: Սովորեք դրանցից:
5. Մինչև քո ծնվելը քո ծնողներն այնքան ձանձրալի մարդիկ չեն եղել, որքան նրանք քեզ թվում են այժմ: Նրանք այդպիսին են դարձել քեզ համար կյանքի պայմաններ ապահովելու գումար աշխատելու ընթացքում, քո հագուստը լվանալու ընթացքում, այն ընթացքում, երբ ասել են քեզ, թե որքան հրաշալի ես դու:
6. Կյանքը կիսամյակների բաժանված չէ, դրանում ամառային արձակուրդներ չկան, և շատ քիչ գործատուներ են շահագրգռված նրանում, որ դու գտնես քո «եսը»: Դու ստիպված ես լինելու դա անել քո անձնական ժամանակի հաշվին:
Ամբողջությամբ՝ այստեղ։ Դիտվել է 10891 անգամ
|