Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Արեւային ակնոցների նորաձեւություն. 2012 գարուն-ամառ

04.04.2012

Գարնանը և հատկապես ամռանը արևային ակնոցը դառնում է մեր կերպարի անբաժանելի մասնիկը: Նրանք և՛ պաշտպանում են մեր աչքերը արևից ու փոշուց,և՛ ավելի ամբողջացնում մեր գարնանային կամ ամառային կերպարը: Արեւային ակնոցների բազմազանությունը թույլ կտա Ձեզ ամեն օր հանդես գալ նորովի, օրիգինալ ոճով: 2012-ի գարուն -ամառ սեզոնն արդեն եկել է գեղեցիկ և նորաձև արևային ակնոց ընտրելու իր պահանջներով ու առաջարկներով:

Կատվի հայացք. այսպես են կոչվում ծայրերը վեր բարձրացած ակնոցները, որոնք կատվի աչքեր են հիշեցնում: Սրանք այս սեզոն  համարվում են նորաձևության ճիչը: Կարող եք կրել ինչպես հանգիստ, առօրյա ոճի հագուստի հետ, այնպես էլ խիստ դասական, էլեգանտ հագուստի:

Տարօրինակ ֆորմաներով ակնոցները վերջին ժամանակներս սկսել են գրավել հայտնի դիզայներների ուշադրությունը: Սրտաձև, օվալաձև շրջանակներով ակնոցները շատ ակտուալ են այս տարի: Սրանք միայն համարձակների համար են, ովքեր չեն վախենում ուշադրության կենտրոնում լինել:

Կլոր շրջանակներով ակնոցները միշտ դասական են համարվում: Այս ակնոցները տպավորվել են հատկապես Լեդի Գագայի և Էլթոն Ջոնի կերպարներով: Սակայն այս սեզոն դրանք մի փոքր կտարբերվեն նախորդներից: Ակտուալ են քարերով զարդարված շրջանակները և մուգ ապակիները:

 

Այս տարի մոդայիկ են նաև ընձառյուծի (леопард) պրինտով ակնոցները: Սրանք հիմնականում մուգ ապակիներ են ունենում, որոնք հիանալի պաշտպանում են Ձեր աչքերը և խորհրդավորություն հաղորդում նրանց:

Արդեն մի քանի սեզոն նորաձևությունից չեն հեռանում քառակուսի ակնոցները: Այս ակնոցի վերևի մասն ավելի լայն է և ,իջնելով ներքև,ավելի նեղանում է:

Այս գարնանը դիզայներներն առաջարկում են հիմնականում վառ գույնի ակնոցներ: Ընդհանրապես այս տենդենցը նկատվում է սեզոնի նորաձևության գրեթե բոլոր ուղղություններում:

Մոդայիկ են նաև հաստ շրջանակներով ակնոցները, որոնց ապակիները շատ փոքր են, և ակնոցները պատուհանի տեսք են ստանում:

Դիտվել է 8401 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես կրել բաճկոնակն այս ամառ. 3 գաղափար

15.05.2024
Ցուրտ սեզոնին մենք հագնում էինք տրիկոտաժե բաճկոնակն (ժիլետներ), իսկ այժմ անցնում ենք ավելի թեթև կոստյումի կտորից պատրաստված տարբերակին։ Դիտարկենք, թե ինչպես կարելի է ոճավորել այս հագուստը: 

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 660 անգամ
15.05.2024
Դիտվել է 186 անգամ
17.05.2024
Դիտվել է 132 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster