Հետևեք ներկայացվող պարզ կանոններին և ձեր մաշկը կսկսի փայլել գեղեցկությամբ, իսկ դուք՝ վայելել կյանքի յուրաքանչյուր պահը:
1. Պահպանեք ջրային հավասարակշռություն. անհրաժեշտ է օրական խմել 8 բաժակ ջուր:
2. Ամեն օր ընդունեք ալկալիական սննունդ(հում բանջարեղեն, ավոկադո, բանան, նուշ):
Այդ դեպքում օրգանիզմում բոլոր գործընթացներն ավելի կակտիվանան, ինչի արդյունքում մաշկը կլինի առավել առաձգական, իսկ մազերը` առողջ և շողշողացող:
3. Կերեք կանաչեղեն
Եթե ցանկանում եք, որ ունենալ գեղեցիկ մաշկ, օրական կերեք երկու փունջ մուգ կանաչ տերևներով բանջարեղեն:
4. Կերեք խոնավացնող մթերք
Այլ խոսքերով ասած` առողջ ճարպեր, օմեգա-3 ճարպաթթու (շաբաթական 3-4 անգամ կերեք յուղոտ ձուկ), կտավատի սերմեր, (օրական ընդունեք 2 ճաշի գդալ կտավատի սերմեր կամ յուղ): Այդ մթերքները ներսից խոնավացնում են մաշկը և չեզոքացնում բորբոքումները:
5. Պահպանեք սննդի ճիշտ չափաբաժին
Մաշկի համար վատ է ինչպես գերսնվելը, այնպես էլ սոված մնալը: Սեղանի շուրջ նստելով ձեր ափսեն կիսով չափ լցրեք ցածր կալորիականությամբ աղցան կամ բանջարեղեն, կիսով չափ` ածխաջրերով և սպիտակուցներով: Վերջինս ամեն օր պետք է ներառվի սննդակարգում: Սպիտակուցի օրական չափաբաժինը պետք է լինի ձեր ափի չափով:
6. Քրտնեք
Մաշկի գեղեցկության համար կարևոր է քրտնել, ամենաքիչը` օրական 15 րոպե: Սակայն, եթե ցանկանում եք, կարելի է և ավելի:
7. Թուլացեք
Դեմքի մաշկի վրա անդրադառնում են տարած սթրեսները: Սակայն, եթե կարողանաք օրվա ընթացքում մի քանի րոպե թուլանալ ու հանգստանալ, ապա դա մաշկին կօգնի առողջ մնալ:
02-09-2026 10:33 Վերջերս Սելին Դիոնը Vogue ամսագրին տված երկար հարցազրույցում հայտարարեց չորս տարվա բացակայությունից հետո համերգներին վերադառնալու մասին։ Նա պայքարում էր լուրջ հիվանդության՝ մկանային կոշտության համախտանիշի դեմ, բայց նրա առողջությունը նկատելիորեն բարելավվել է։ Երգչուհին շուտով կսկսի համերգների շարք Փարիզում, իսկ մինչ այդ կրկին սկսել է հայտնվել հանրության շրջանում։
02-09-2026 10:23 Ֆրանսիայի առաջին տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի դուստրը, կարծես թե, գնում է մոր հետքերով։ Պարզվել է, որ 42-ամյա Տիֆեն Օզիերը սկսել է հանդիպել իրենից 20 տարով փոքր ուսանողի հետ։ Կինն ինքն է հայտնել լուրը սոցիալական ցանցերում։ Վերջերս նա տեսանյութ է հրապարակել Ամստերդամ կատարած իր ուղևորությունից։ Այնտեղ երջանիկ Տիֆենը ժամանակ էր անցկացնում մի երիտասարդի հետ, որին նա շտապել էր նշել գրառման մեջ՝ բիզնես դպրոցի 22-ամյա ուսանող Անտուան Լեկոնտի։
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։