Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Հետաքրքիր փաստեր ուտելու վերաբերյալ. փոխեք ձեր կյանքը

 

27.02.2015

Մեզանից շատերը հաստատ ճիշտ չեն սնվում. օրվա ընթացքում` ֆաստֆուդ, երբեմն` նույնիսկ ոչինչ չուտելով` խախտվում է մեր սննդակարգը, ինչն էլ վատ ազդեցություն է ունենում մեր առողջության և արտաքին տեսքի վրա:

168.am-ը  ներկայացրել է հետաքրքիր փաստեր, որոնք կօգնեն փոխել ձեր կյանքը:

1. Քանակը կարևոր է- Սննդի չափաբաժնի քանակը մեծ նշանակություն ունի:

Անգամ, եթե դուք առողջ մթերք եք օգտագործում, ամեն դեպքում պետք չէ չափից շատ ուտել: Երբ օրվա ընթացքում ավելի շատ կալորիաներ եք օգտագործում, քան ծախսում եք, ապա դժվար թե ձեզ հաջողվի նիհարել կամ քաշը պահպանել: Ամենօրյա չափաքանակին հետևելու համար՝ կշռեք մթերքները: Դիետոլոգները խորհուրդ են տալիս օրական ընդունել ձեռքի բռունցքի չափով ուտելիք: Մի մոռացեք, որ ավելի լավ է ուտել ամեն 3 ժամը մեկ, քան օրական 2-3 անգամ՝ մեծ չափաբաժիններով:

2. Ոչ բոլոր ճարպերն են հավասար վնասակար և օգտակար- Ճարպերն անհրաժեշտ են մեր օրգանիզմին, բայց դա ամենևին էլ չի նշանակում, թե պետք է չափից շատ մայոնեզ, արագ սնունդ կամ թխվածք ուտել: Օգտակար ճարպերի հրաշալի աղբյուր են ձուկը, ընկուզեղենը և չզտված ձեթերը: Այս բոլոր մթերքները պարտադիր պետք է լինեն յուրաքանչյուր մարդու օրակարգում: Իսկ ահա արհեստական ճարպերը վտանգավոր են օրգանիզմի համար: Նրանք, ովքեր ցանկանում են առողջ լինել, պետք է օրակարգից հանեն այնպիսի մթերքները, ինչպիսիք են՝ մարգարինը, արևածաղկի զտված յուղը, ինչպես նաև՝ կիսաֆաբրիկատները՝ մսագնդերը և ձեթում տապակված ձկնային ձողիկները:

3. Դիետան ոչ թե սահմանափակում է, այլ` կյանքի ձև- Շատերի կարծիքով` դիետաները քաշը կորցնելու նպատակով կիրառվող սահմանափակումներն են: Սակայն որևէ դիետա արդյունավետ չի լինի, եթե ինչ-որ ժամանակահատված հրաժարվեք ամեն ինչից, այնուհետև նորից շարունակեք ուտել վնասակար ուտելիքներ: Իհարկե, դուք կհասնեք որոշակի արդյունքի, բայց հենց սկսեք նորից օգտագործել անառողջ սնունդ, կվերադարձնեք կորցրած քաշը, գուցե նաև ավելացնեք: Այս դեպքում միակ բանը, որ կարող է ապահովել երկարաժամկետ արդյունք, կյանքի փոփոխությունն է: Մի մոռացեք, որ առողջ դիետան ոչ թե արագ քաշ կորցնելու միջոց է, այլ՝ կանոնավոր և ճիշտ սնունդ:

4. Համընդհանուր դիետա գոյություն չունի- Յուրաքանչյուր անձ առանձնահատուկ է, և գենետիկայի, կյանքի տարբերությունները, շրջակա միջավայրը կարող են ազդել սննդի տեսակի վրա, որին պետք է հետևել: Կան մարդիկ, որ կարող են ընդհանրապես միս չուտել և լավ զգալ իրենց, իսկ ոմանք էլ նախապատվությունը տալիս են քիչ քանակությամբ ածխաջրային դիետաներին: Խնդիրն այն է, որ եթե ինչ-որ մի բան ազդում է մեկի վրա, ապա պարտադիր չէ, որ այն նույն ազդեցությունն ունենա նաև ուրիշի վրա:

5. Կանոնավոր սնունդը լավացնում է մարսողությունը- Մարսողության հետ կապված խնդիրները հաճախ պայմանավորված են ոչ այնքան վնասակար մթերքների օգտագործմամբ, որքան` ոչ կանոնավոր սննդի: Պետք չէ կոմպենսացնել նախաճաշի բացակայությունը հսկայական քանակությամբ ճաշով կամ ուշ ընթրիքով: Աշխատեք ամեն օր նույն ժամին ուտել, և ցանկալի է` 3-4 ժամը մեկ:

6. Հում մթերք ուտելն օգտակար է- Հում մթերք ուտելն իրականում շատ օգտակար է: Մթերքների մշակման ժամանակ` սնունդ պատրաստելիս, նրանցում առկա օգտակար տարրերը պակասում են, իսկ վնասակարները՝ ավելանում: Աշխատեք գոնե երբեմն ուտել թարմ մթերքներ:

Ամբողջությամ` այստեղ:

 

 

Դիտվել է 4652 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
10-06-2026 12:24
44-ամյա դերասանուհի Սիեննա Միլլերը և 29-ամյա դերասան Օլի Գրինը նշանադրվել են: E! News-ի փոխանցմամբ՝ զույգը որոշել է նշանադրվել երկրորդ երեխայի ծնվելուց հետո:
10-06-2026 12:17
51-ամյա Եվա Լոնգորիան վերամիավորվել է իր երկրորդ ամուսնու՝ 44-ամյա նախկին բասկետբոլիստ Թոնի Փարքերի հետ՝ ամուսնալուծությունից 15 տարի անց։ Հիշեցնենք, որ Եվա Լոնգորիան և NBA-ի լեգենդ Թոնի Փարքերն ամուսնացել են 2007 թվականին, բաժանվել 2010 թվականին, իսկ մեկ տարի անց պաշտոնապես ամուսնալուծվել։ Բաժանման պատճառը մարզիկի բազմաթիվ դավաճանություններն էին. դերասանուհին նրա հեռախոսում հայտնաբերել էր այլ կանանցից (այդ թվում՝ իր բասկետբոլի թիմակիցներից մեկի կնոջից) ստացված հաղորդագրություններ։
10-06-2026 02:26
Y2K դարաշրջանի (զրոյականների) հայտնի սադրիչ թրենդը պաշտոնապես վերադարձել է նորաձևություն՝ գրավելով ցուցադրություններն ու փողոցները: Դա ներքնազգեստն է, որը դուրս է ցցվում հագուստի տակից, հաղորդում է Daily Star-ը:
10-06-2026 01:31
Դերասանուհի Լիզա Մորյակը՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը, մտահոգություն է հայտնել իր ամուսնուն այլ կանանց կողմից հնարավոր ուշադրության վերաբերյալ: Նա որպես մտահոգության պատճառ նշել է Անդրեասյանիч Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու այցը և նրա քաշի  նկատելի կորուստը: Մորյակը սոցիալական ցանցերում դիմել է պոտենցիալ մրցակիցներին. «Սարիկին տանը հղի կին է սպասում: Եվ եթե ուզում եք նրա հետ սելֆի անել, խնդրում եմ՝ ամուր մի՛ գրկեք նրան: Մի՛ հպվեք կամ ամուր մի՛ քաշեք դեպի ձեզ, մի՛ ասեք. «Դու այնքան ես նիհարել, թույլ տուր քեզ կերակրեմ»: Ես հասկանում եմ, որ նա գեղեցիկ է, բայց ֆանատիզմ մի ցուցաբերեք», - հայտարարել է դերասանուհին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 987 անգամ
04.06.2026
Դիտվել է 400 անգամ
05.06.2026
Դիտվել է 375 անգամ
06.06.2026
Դիտվել է 335 անգամ
09.06.2026
Դիտվել է 206 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster