Կազմվածքը բարելավելու համար բավական է օրեկան 7 րոպե մարզանք անել
10.01.2015
Ամերիկյան Մարզական բժշկության քոլեջը սահմանել է, որ գեղեցիկ կազմվածք պահպանելու համար բավական է օրեկան 7 րոպե զբաղվել սպորտով` կատարելով 12 վարժություն: Միակ պահանջն այն է, որ այդ վարժությունները պետք է լինեն ինտենսիվ (յուրաքանչյուր վարժություն անել 30-60 վայրկյան):
Վարժությունները պետք է սկսել թռկոտումներով, դրանք կտաքացնեն մկանները, այնուհետև կքանստում մեջքով հենվելով պատին, նա ծանրաբեռնում է հատկապես մարմնի ստորին հատվածը: Պառկած վիճակում կատարել հրումներ: Այնուհետև բարձրանալ ոտնաթաթերի վրա և այդպես կքանստել` ահա վարժությունների առաջին խումբը:
Երկրոդ խումբ վարժությունների մեջ են աթոռին հենվելով հրումներ կատարելը, ծնկերը բարձրացրած վիճակում տեղում վազքը, պառկած վիճակում ոտքերի վարժությունները: Ընդամենը 2 շաբաթից դուք կզգաք այդ վարժությունների դրական ազդեցությունը ձեր կառուցվածքի վրա:
Ի դեպ` Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Մետյու Պոնտիֆեկսն ապացուցել է, որ կարճատև ֆիզիկական վարժությունները օգնում են կենտրոնանալուն: Այդպես նա առաջարկում է պայքարել ուշադրության դեֆիցիտի դեմ: Պրոֆեսորը խորհուրդ է տալիս դրա համար մարզվել օրեկան 20 րոպե:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10414 անգամ
Читать на русском
|