|
Կանացի գեղեցկության թշնամիները
20.12.2014
Հաճախ կյանքի տեմպը և հոգսերը թույլ չեն տալիս հոգ տանել առողջության մասին: Սակայն հենց դրանից էլ սկսվում է յուրաքանչյուր կնոջ գեղեցկությունը:
1in.am-ը թվարկել է այն գործոնները, որոնք բացասաբար են ազդում կնոջ մաշկի վրա:
1. Էմոզիոնալ լարվածությունն ու սթրեսը կնոջ համար հաղթահարելն առանց կորուստների չափազանց դժվար է: Կյանքի ծանր ժամանակահատվածից հետո նույնիսկ երիտասարդ կինը ծերացած է թվում:
2. Շատ կանայք չեն հետևում առողջ սննդակարգին: Անկանոն սնվելը, բարձր կալորիականություն ունեցող ուտեստները, արագ սնունդը և կիսաֆաբրիկատները, տապակած և ապխտած սնունդը վատ ազդեցություն են ունենում կնոջ մաշկի վրա: Դրանց պատճառով առաջացած մարսողական խնդիրների արդյունքն են ավելորդ քաշը, մաշկի, եղունգների և մազերի հետ կապված հիվանդությունները:
3. Մեր օրգանիզմն ի սկզբանե ստեղծված է ֆիզիկական ծանրաբեռնվածության համար: Եթե մկանները չեն աշխատում, ապա աստիճանաբար թուլանում են: Իսկ դրանից տուժում է ամբողջ մարմինը:
4. Ծխախոտը վնասում է ոչ միայն ամբողջ օրգանիզմին, այլև վատացնում է մաշկի գույնը և ատամների վիճակը: Իսկ ոչ պակաս վնասակար ալկոհոլը փչացնում է մաշկի գույնը և ավելորդ քաշի պատճառ է դառնում:
Ամբողջությամբ` այստեղ: Դիտվել է 5118 անգամ
|