Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Տղամարդիկ ընդդեմ կանանց. ով է ավելի լավ մեքենա վարում

31.10.2014

Կնոջ կողմից մեքենա վարելն այսօր շատ տարածված երևույթ է: Թեև տղամարդիկ ոչ մի կերպ չեն հաշտվում այդ մտքի հետ, հորինում են բազմաթիվ անեկդոտներ, միևնույն է` կին վարորդները օրեցօր ավելանում են, ավելին, արդեն ինքնուրույն են լուծում մեքենայի անսարքության հետ կապված խնդիրները: Ահա այստեղ հարց է առաջանում, ո՞վ է ավելի լավ վարում «երկաթյա նժույգը»:

Ներկայիս մեքենաների ղեկերը թույլ են տալիս դրանք շրջել անգամ մատով, մեքենաները դարձել են առավել հարմարավետ և ապահով, իսկ դրանց վերանորգման ծառայություններ մատուցող կազմակերպությունները վարորդներին ազատել են մեքենան ինքնուրույն կարգի բերելոււ խնդրից: Բացի այդ, բոլոր նշանավոր մակնիշների մեքենա արտադրող ձեռնարկություններն թողարկում են կնոջ մարմնի կազմվածքին հարմար մեքենաներ:

Այնուամենայնիվ տղամարդիկ նախկինի նման շարունաում են բացասաբար վերաբերվել այն հանգամանքին, որ կանայք վարում են ավտոմեքենա: Նրանց կարծիքով կանայք, հատկապես, եթե մեքենայում նստած է նրանց ազգականուհին կամ ընկերուհին, շատ են զրուցում և շեղվում ավտոմեքենան վարելիս: Ինչպես վստահեցնում են տղամարդ վարորդները, կայք, հայտնվելով վթարային վտանգավոր իրավիճակում, խուճապի են մատնվում և բաց են թողնում ղեկը ժամանակին շրջելու ու վթարից խուսափելու պահը: Տղամարդիկ նաև պնդում են, որ կանայք լավ չեն կայանում ավտոմեքենան, հատկապես` ետընթաց երթի կամ զուգահեռ կայանման ժամանակ:

Կանայք էլ իրենց հերթին պնդում են, որ տղամարդիկ վարում են ագրեսիվ և արհամարհում են մյուս վարորդներին: Եվ հետո` երիտասարդ վարորդները կանանցից առավել հաճախ են խախտում երթևեկության կանոններն ու ղեկին շատ վտանգավոր են:

Այսպիսով` ո՞վ է ավելի լավ վարում:

Որոշ կանայք մեքենայի ղեկին, իրոք, շատ են սիրում խոսել կանացի թեմաներով, սակայն դրան զուգահեռ հաջողությամբ հետևում են ճանապարհային իրավիճակին: Այո, կանայք առավել զգացմունքային են և տպավորվող, այդ պատճառով, հայտնվելով վտանգավոր իրավիճակում, տղամարդկանց համեմատությամբ առավել հաճախ են պուճապի մատնվում: Սակայն քիչ չեն նաև սառնասիրտ և զուսպ կանայք: Շատ քնքուշ կանայք անցնում են հատուկ արտակարգ իրավիճակների դասընթացներ:

Մյուս կողմից ոչ բոլոր տղամարդիկ են ագրեսիվ վարում մեքենան, չէ՞ որ կան վարորդներ, ովքեր տարիներ շարունակ չեն հայտնվել ոչ մի վթարային իրավիճակում: Հետևաբար դատել այն մասին, թե ով է ավելի լավ վարում մեքենա՝ շատ բարդ է: Եվ հետո` վարելու ոճն էլ կախված է կոնկրետ մարդուց:

Այնուհանդերձ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ տղամարդիկ ավելի հազվադեպ են հայտնվում վթարային իրավիճակում, քան կանայք: Դա հվասար կիլոմետր վարելու դեպքում: Իգական սեռի վարորդները հայտնվում են թեկուզ փոքր վթարներում 10-30 տոկոսով ավելի:

Կանայք, ինչպես ցույց է տալիս փորձը, հիմնականում վարում են քաղաքում, մինչդեռ տղամարդիկ` առավել շատ քաղաքից դուրս: Իսկ ինչպես հայտնի է` վթարների մեծ մասը տեղի են ունենում հենց քաղաքում: Եվ հետո թույլ սեռի ներկայացուցիչներն ավելի քիչ են վարում, հետևաբար մեծ փորձ չունեն և նրանց պահվածքը հաճախ անսպասելի է լինում:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 11774 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես գտնել աշխատանք, որը կբերի և՛ բարձր եկամուտ, և՛ հաճույք. առաջարկում են հոգեբանները

09.09.2026
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ «կոչում» բառը գրեթե որպես կրոն է հնչում։ «Գտիր քո կոչումը, արա այն, ինչ սիրում ես», - պնդում են մարզիչներն ու բլոգերները։ Սակայն իրական կյանքում ամեն ինչ սովորաբար ավելի բարդ է։

Ինչ է տալիս ամուսնությունը կնոջը

14.08.2026
Փաստեր, որոնք կմղեն վերանայել ձեր տեսակետներն ավանդական ամուսնության վերաբերյալ։

10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում

22.07.2026
Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։

Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք

25.06.2026
Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1258 անգամ
21.10.2026
Դիտվել է 416 անգամ
20.10.2026
Դիտվել է 381 անգամ
22.10.2026
Դիտվել է 281 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster