|
«Vogue» ամսագրի գլխավոր խմբագրի բիզնես-կանոնները
29.10.2014
168.am հրապարակել է «Vogue» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրի բիզնես-կանոնները:
1. Շատ կարևոր է ռիսկի գնալ իմանալ: Իհարկե, կարևոր է ամեն ինչ ուսումնասիրել` մինչև որևէ քայլ ձեռնարկելը, բայց ամեն դեպքում պետք է որոշակի իրադրությունում վստահել բնազդներին ու զգացմունքներին:
2. Ինձ անհրաժեշտ են ուժեղ անհատականություններ:
3. Ինձ պետք չեն աշխատակիցներ, ովքեր կհամաձայնեն այն ամենի հետ, ինչ ես կառաջարկեմ: Ես փնտրում եմ մարդկանց, ովքեր վիճել և հակաճառել գիտեն, ունեն իրեց կարծիքը, որն արտահայտվում է ամսագրում:
4. Պետք է սիրել այն, ինչ անում ես: Ոչ թե մտածել, որ դա հիանալի զբաղմունք է, այլ իսկապես հավատալ դրան:
5. Ես սիրում եմ, երբ ինձ մոտ աշխատում են երիտասարդ ասիստենտներ: «Նրանց մեջ» ներդրում անելով` ես ներդրում եմ անում մեր ամսագրում:
6. Նույնիսկ, եթե ես լրիվ համոզված չեմ, ես ձևացնում եմ, որ գիտեմ ամեն ինչ այն մասին, ինչ ասում եմ, և ընդունում եմ միանշանակ որոշումներ:
Ամբողջությամբ` այստեղ: Դիտվել է 3885 անգամ
|