Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Քառասունն անց կանանց մասին. Էնդի Ռունի

27.10.2014

Էնդի Ռունին ԱՄՆ ամենահայտնի ռադիո-հեռուստատեսային լրագրողն է: Նա, ով հեղինակ-վարողն է «Մի քանի րոպե Էնդի Ռունի հետ» շաբաթական ռադիոհաղորդման, անդրադառնալով կանանց թեմային նշել է.

Տարիքի հետ ես ավելի ու ավելի շատ են գնահատում քառասունն անց կանանց: Դրա համար կան շատ պատճառներ: 40+ամյա կինը երբեք քեզ չի արթնացնի գիշերը, որպեսզի հարցնի «Ինչի՞ մասին ես մտածում»: Նրա համար միևնույն է, թե դու ինչի մասին ես մտածում:

Եթե 40+ամյա կնոջը հետաքրքիր չէ քեզ հետ հեռուստացույցով սպորտային հաղորդում դիտելը, նա չի փնթփնթա դրա համար: Կինը կգնա և կզբաղվի նրանով, ինչով ցանկանում է, սովորաբար` ավելի հետաքրքիր մի բանով: 40+ամյա կինն իրեն շատ լավ է ճանաչում, որպեսի վստահ լինի, թե ինքն ով է, ինչ է ցանկանում և` ումից: Այդ տարիքի շատ քիչ կանանց է հետաքրքրում քո կարծիքն իր կամ այն մասին, թե ինքն ինչ է անում: 40+ամյա կինը օժտված է արժանապատվության բարձր զգացումով:

 600x580

Նրանք հազիվ թե աղմուկ բարձրացնեն օպերային թատրոնում կամ բարձրակարգ ռեստորանում: Իհարկե, եթե դուք արժանի լինեք դրան, նրանք ձեզ հանգիստ կգնդակահարեն, եթե նպատակահարմար գտնեն:

Տարիքով կանայք շռայլ են գովասանքի խոսքեր ասելիս: Նրանք գիտեն, թե ինչպիսի հետևանք է ունենում անշնորհակալ լինելը: 40+ամյա կանայք բավականին ինքնավստահ են, որպեսզի ձեզ ծանոթացնեն իրենց ընկերուհիների հետ: Երիտասարդ կինը կխուսափի նույնիսկ իր լավագույն ընկերուհու հետ ծանոթացնելուց, քանի որ չի վստահում իր զուգընկերոջը: Տարիքով կնոջ համար միևնույնն է, որ դուք իր ընկերուհուն բավականին հրապուրիչ եք համարում:

600x580

40+ամյա կինն ունի բավականին զարգացած կանխազգացողություն: Դուք կարիք չունեք ոչինչ խոստովանելու, նա առանց այդ էլ ամեն ինչ գիտե ձեր մասին: Վառ կարմիր շրթներկը հրաշալի կերպով սազում է 40+ամյա կնոջը, ինչը չես ասի երիտասարդների համար: Եթե սովորեք չնկատել մեկ-երկու կնճիռը, ապա կհամոզվեք, որ քառաունն անց կանայք շատ ավելի սեքսուլ են, քան երիտասարդները:

 600x580

40+ամյա կանայք բաց են և անկեղծ: Նրանք ձեզ ուղիղ կասեն, եթե տականք եք կամ ստորի վարք եք դրսևորում: Դուք երբեք ստիպված չեք լինի գուշակություններ անել, թե ինչպես է նա ձեզ վերաբերվում: Այնպես որ` այո, բազմաթիվ պատճառներ կան նրա համար, որպեսզի հիանաք քառասունն անց կանանցով:

600x580

Ցավոք, չի կարելի նույնն ասել տղմարդկանց առումով: Յուրաքանչյուր հմայիչ, խելացի, խնամված քառասունամյա կնոջը բաժին է ընկնում թափված մազերով, ցմփոր, դեղնավուն վարտիքով մեկը, ով բավականին հիմար տեսք ունի քսանամյա մատուցողուհու կողքին:

Կանայք, հայցում ենք ձեր ներողամտությունը: Բոլոր տղամարդկանց համար, ովքեր սիրում են ասել «ինչու գնել մի ամբողջ կով, եթե կաթը կարելի է անվճար ստանալ», նորություն ունենք: Այսօր կանանց 80 տոկոսին ամուսնությունը չի հետաքրքրում: Ինչո՞ւ: Որովհետև հասկանում են, որ չարժե գնել մի ամբողջ խոզ ընդամենը մեկ երշիկի համար:

LADYNEWS.am

Դիտվել է 20240 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ես փլվեցի

16.04.2026
Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։ Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026
Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ, եթե թվում է, թե նա է ձեր միակը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
08-05-2026 00:25
70-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան իր Telegram ալիքում հայտարարել է նոր՝ «Ճշմարտության պահը» երգի թողարկման մասին: Երգը թողարկվել է մայիսի 8-ին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11637 անգամ
04.05.2026
Դիտվել է 1517 անգամ
06.05.2026
Դիտվել է 314 անգամ
07.05.2026
Դիտվել է 246 անգամ
08.05.2026
Դիտվել է 135 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster