|
Ջենիֆեր Լոուրենսը ցուցադրել է կանացիություն
11.10.2014
Գեղեցկուհի Ջենիֆեր Լոուրենսն, անտարակույս, դաձել է Vanity Fair-ի նոր թողարկման զարդը:
Ֆոտոշարքից և հրաշալի կերպարներից բացի, աղջիկը մեկնաբանել է իր ինտիմ լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք վերջերս տեղադրվել էին համացանցում:
«Ես շատ էի վախենում: Անգամ չեմ պատկերացնում, թե դա ինչպես կանդրադառնա իմ կարիերայի վրա: Զզվելի է իմանալ, որ ինչ-որ մեկը տեսել է իմ մարմինը, իսկ հետո որոշել է ձեռք առնել ու հանրայնացնել այն, ինչը բացառապես համարվում է անձնական: Կարծում եմ, որ օրենքը պետք է պատժի դա, և չարամիտներին պետք է հետապնդել հենց հիմա»,-ասել է դերասանուհին:
Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին, անանուն ինչ-որ մեկը համացանցում տեղադրեց հայտնիների մերկ լուսանկարները:
Նրանց թվում էին Քիմ Քարդաշյանը, Ռիհանան, Ջենիֆեր Լոորենսը և շատ ուրիշներ: Մեղավորներին այդպես էլ չհաջողվեց բացահայտել:
Աղբյուր` LADYNEWS.am




Դիտվել է 10612 անգամ
Читать на русском
|