Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ստացեք այն ժպիտը, որը կապահովի հոգեբանական ճիշտ ազդեցություն

26.11.2021

Ամեն կին ունի այս հավաստի զենքը, որը կարող է դժվար պահին անակնկալ ազդեցություն ունենալ զրուցակցի վրա: Ժպիտն է:

Պարզվում է՝ այն եւս պետք է պարբերաբար «մարզել», եւ ուրիշների անթերի, առինքնող ժպիտը միշտ չէ, որ «էքսպրոմտ» է, չնայած որ նրա հոգեբանական ազդեցությունը դիմացինի վրա կարող է լինել միանգամայն հանպատրաստից:

«Պարապմուքները» պետք է անցկացնել հայելու առաջ: Փակեք աչքերը եւ հիշեք շատ հաճելի մի բան անցյալից, երբ շատ լավ, շատ ուրախ եք զգացել:

Երբ բացեք աչքերը, Ձեր սեփական ժպիտը պետք է որ հիացնի առաջինը հենց Ձեզ: Գնահատեք այն. եթե գոհ եք մնում, կարելի է Ձեզ շնորհավորել, քանի որ ծննդյան օրից Ձեզ հաջողվել է ժպտալ այնպես, ինչպես Դուք եք սիրում: Մնում է այս մեթոդով ամեն անգամ «վերականգնել» Ձեր բնական ժպիտը, երբ այնքա՜ն դժվար է ժպտալը:

Իհարկե, չի բացառվում, որ Ձեզ ծռմռված թվա Ձեր ժպիտը. որպես կանոն, հիմնականում հենց դրանից էլ դժգոհում ենք մեր ժպիտը տեսնելիս: Սիմետրիկ ժպիտ կարելի է ձեռք բերել դարձյալ փորձերով:

Հայելու առաջ ժպտացեք ինքներդ Ձեզ. փորձեք այնպես անել, որ ժպիտը հավասար չափով ծալքեր առաջացնի բերանի երկու կողմերում: Փորձեք այնքան, մինչեւ Ձեր ուզած սիմետրիկ ժպիտը ստանաք եւ ֆիքսեք մի 10-15 վայրկյանով, ինչպես լուսանկարվելիս: Թույլ տվեք, որ դեմքի մկանները «սովորեն» Ձեր նոր ժպիտին: Նույն է, ինչ, օրինակ, մեջքի մկանների դեպքում. եթե ողջ օրը մեզ ստիպում ենք քայլել ուղիղ մեջքով, երեկոյան մկանները ռեֆլեկտիվ կերպով մեջքը ձիգ են պահում, եթե անգամ այլեւս ջանքեր չենք գործադրում: Սովորեցրեք Ձեր միմիկան ապահովող մկաններին ճիշտ ժպտալ:

Միտքը, որ սա գրեթե ամենժամյա աշխատանք է պահանջում, կարող է, իհարկե, դուր չգալ Ձեզ, բայց հավատացեք, որ արդյունքը նոր որակ կլինի Ձեր կյանքում: Մարդիկ, ովքեր կարողանում են գեղեցիկ ժպտալ, ենթագիտակցորեն դրական են գնահատվում: Աստղերից շատերը, բացի բրենդային հագուստներից, ժպիտ են նաեւ գնում. նրանք երկար ժամանակ աշխատում են մասնագետի հետ՝ հոլիվուդյան ժպիտ սատանալու համար, քանի որ դա նրանց հաջողության առանցքային կետերից է:

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 14291 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-07-2026 10:02
Սերենա Ուիլյամսը չորս տարի անց վերադարձավ կորտ՝ մասնակցելով Ուիմբլդոնին։ Սակայն նրա առաջին ելույթը չբերեց սպասված արդյունքները. նա պարտվեց մենամարտում և նրան սպառնում է 50,000 դոլար տուգանք։ Առաջին փուլում նա մրցեց 20-ամյա ավստրալուհի Մայա Ջոյնթի հետ, մենամարտը տևեց 2 ժամ 22 րոպե և ավարտվեց 3-6, 7-6, 3-6 հաշվով՝ ոչ Ուիլյամսի օգտին։ Մրցաշարից առաջ մարզուհին ասել էր, որ իր համար ամենակարևորը հաղթանակը կամ նոր նվաճումները չեն, այլ պարզապես մասնակցությունը և լեգենդար մրցաշարին վերադառնալու հնարավորությունը։
02-07-2026 10:00
Մոդել Թիլան Բլոնդոն, որը հայտնի է որպես «աշխարհի ամենագեղեցիկ աղջիկ», ամուսնացել է ֆրանսիացի Բեն Աթթալի հետ։ Զույգն ամուսնությունը գրանցել է Փարիզում, փակ արարողությամբ՝ նշանադրությունից ուղիղ երեք ամիս անց։
01-07-2026 12:54
Ջորջինա Ռոդրիգեսը վերջապես մուտք է գործում նորաձևության ոլորտ: Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն վերջերս հայտարարեց, որ թողարկում է իր սեփական հագուստի ապրանքանիշը՝ Mimoa-ն: WWD-ի տվյալներով՝ այն կգտնվի Դուբայում և կվաճառվի ամբողջ աշխարհում:
01-07-2026 12:38
Valentino Beauty-ն շարունակում է ամրապնդել իր շուկայական դիրքերը։ Ապրանքանիշը նոր գլուխ է բացում իր օծանելիքի պատմության մեջ, և այդ առիթով նշանակել է նոր դեսպաններ։ Դակոտա Ջոնսոնը և Ալեքսանդր Սկարսգարդը այժմ ընկերության նոր դեսպաններն են։
01-07-2026 12:34
Կծու համեմունքների չափավոր օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջ օրգանիզմի վրա, սակայն ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց համար այն կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Ըստ մասնագետների՝ կծու համեմունքները խթանում են մարսողական ֆերմենտների արտադրությունը, ինչի շնորհիվ օրգանիզմն ավելի արդյունավետ է մարսում սպիտակուցներն ու ճարպերը։  Սակայն, եթե մարդն ունի ստամոքսի կամ աղիների բորբոքային հիվանդություններ, կծու սնունդը կարող է գրգռել լորձաթաղանթը և սրել քրոնիկ հիվանդությունները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 830 անգամ
29.06.2026
Դիտվել է 790 անգամ
26.06.2026
Դիտվել է 345 անգամ
27.06.2026
Դիտվել է 337 անգամ
02.07.2026
Դիտվել է 148 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster