Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչպես հասկանալ, թե ինչ է ցանկանում տղամարդը

19.09.2014

Պարզունակ հնչող հարց է, որն առնվազն մեկ անգամ անհանգստացնում է մեզանից յուրաքանչյուրին:

Իրոք, եթե դուք կարողանայիք ներթափանցել ձեր ընտրյալի գլխի մեջ, ապա, ինչպես մեզ թվում է, ոչ մի խնդիր այլևս չէր լինի:

Տղամարդուն պետք է, որ իրեն կերակրեն, երբեք չմերժեն ինտիմ հարաբերություններում և…հանգիս թողնեն:

Որքան էլ ծիծաղելի է հնչում այս արտահայտությունը, սակայն ճշմարտության հատիկ դրանում, այնուամենայնիվ, կա: Մեզ հատուկ զգացմունքային պոռկումները խորթ չեն նաև տղամարդկանց, սակայն շատ քիչ չափով:

Տղամարդն իր էությամբ որսորդ է, զինվոր և նրա գլխավոր խնդիրը հաղթելն ու տիրելն է: Նրա համար առաջնահերթը ձեզ տիրելն է, հարաբերություններ հաստատելը, իսկ երբ դրանք արդեն կան, նա այլևս գրեթե դադարում է դրանց մասին մտածել: Նա թքած չունի այդ հարաբերությունների վրա, սակայն այլևս չի մտնում դրանց էության մեջ, ականջալուր չի լինում դրանց զարկերակին, ինչպես որ դուք եք անում:

Փոխարենը կինն իրեն ծանրաբեռնում է ամենատարբեր հարցերով. արդյո՞ք ամեն ինչ կարգին է, իսկ չի՞ սառել նա իմ նկատմամբ և այդպես շարունակ: Կինը պարբերաբար ցանկանում է լսել, որ ինքը սիրված է ու իր կարինքն ունեն: Իսկ շատ տղամարդիկ անկեղծորեն կարծում են, որ եթե իրենք մեկ անգամ ասել են ինչ-որ քնքույշ խոսք, ապա Նա պետք է դա հիշի որպես աքսիոմա: Նրանց համար դժվար չէ դա ասելը, պարզապես նրանք դրա անհրաժեշտությունը չեն զգում:

Իրենց հերթին արական սեռի շատ անհատներ քնքշանքի դրսևորման կարիք ունեն: Ավելորդ խանդն էլ ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Տղամարդուն պետք չէ ազատություն, սակայն ազատության պատրանք նրան անհրաժեշտ է:

Չափից դուրս խնամատարության պարագայում նա ամուսնուց կարող է վերածվել որդու և ձեր նկատմամբ նրա վերաբերմունքը բոլորովին այլ կդառնա: Իսկ դա առաջին քայլն է, որ նա հիշի իր պատանեկությունը, ինչպես էր մոր համար ինչ-որ բաներ հորինում, որպեսզի ծլկի և զբոսնելու գնա ընկերուհու հետ: Միայն թե մոր դերում այս անգամ դուք կլինեք, իսկ ընկերուհու դորում` մեկ ուրիշը:

Միակ խորհուրդն է` խնայեք նյարդերը թե ձեր, թե նրա: Հնարավորության դեպքում ամեն ինչին թեթև մոտեցեք և ձեր տղամարդուն նվիրեք ուրախություն, քնքշություն և սեր: Եվ եթե դուք քիչ վերլուծեք ձեր հարաբերությունները, ապա ժամանակի հետ կզգաք, որ երջանկությունն այն չէ, երբ ամեն ինչ լավ է, այլ երբ ոչ մի վատ բան չկա:

LADYNEWS.am

Դիտվել է 15620 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ես փլվեցի

16.04.2026
Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։ Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026
Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ, եթե թվում է, թե նա է ձեր միակը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
08-05-2026 00:25
70-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան իր Telegram ալիքում հայտարարել է նոր՝ «Ճշմարտության պահը» երգի թողարկման մասին: Երգը թողարկվել է մայիսի 8-ին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11637 անգամ
04.05.2026
Դիտվել է 1517 անգամ
06.05.2026
Դիտվել է 314 անգամ
07.05.2026
Դիտվել է 246 անգամ
08.05.2026
Դիտվել է 135 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster