|
Աղջիկները ավելի շատ ժամանակ են տրամադրում բջջային հեռախոսներին, քան տղաները
03.09.2014
Բեյլորի համալսարանի գիտնականները անց են կացրել 164 ուսանողների առցանց-հարցում: Ուսանողների մոտ 60%-ը խոստովանել է, որ հնարավոր է, որ իրենք կախում ունեն իրենց հեռախոսից, հաղորդում է Psych Central պարբերականը:
doctors.am-ի հաղորդմամբ`ոմանք ասել են, որ անհանգստություն են զգում, երբ հեռախոսն անհետանում է իրենց տեսադաշտից: Ուսանողուհիներն օրական միջինը տաս ժամ են հատկացրել բջջային հեռախոսին, այն պարագայում, երբ տղաները` մոտ ութ ժամ: Բացի այդ, երիտասարդները իրենց ժամանակի մեծ մասը հատկացրել են բջջային հեռախոսների տարբեր ֆունկցաիներին:
Ուսանողներն օրական միջին հաշվով 94.6 րոպե են անցկացրել SMS հաղորդագրություն գրելով, 48.5 րոպե ծախսել են էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու, 38.6 րոպե` Facebook-ը ստուգելու, 34.4 րոպե ինտերնետ-սերֆինգի և 26.9 րոպե երաժշտություն լսելու համար: Pinterest-ը և Instagram-ը առաջացրել են մեծ կախվածություն: Մասնագետների կարծիքով ինտերնետի և խաղերի օգտագործումը կախվածություն չի առաջացրել:
Աղջիկները առավել շատ ժամանակ են տրամադրել իրենց բջջային հեռախոսներին, ինչը հակասում է այն ավանդական տեսակետին, որ տղամարդիկ ավելի շատ են տարված տեխնոլոգիայով: Գիտնականները գտնում են, որ աղջիկներն ավելի հաճախ են բջջային հեռախոսներ կիրառում սոցիալական փոխհարաբերությունների նպատակով: Երիտասարդ տղաներն ուղարկել են մոտավորապես նույն քանակությամբ նամակներ, սակայն ծախսել են առավել քիչ ժամանակ:
Հեռախոսներով չափից շատ տարվելը կարող է հանգեցնել բացասական հետևանքների: Ոմանց համար այն ձանձրալի իրականությունից փախուստի միջոց է, մյուսներն այն օգտագործում են արտագրության համար: Բջջային հեռախոսից կախումը հաճախ դառնում է դասախոսների, ընտանիքի անդամների և գործատուի հետ կոնֆլիկտի պատճառ:
Ամբողջությամբ` այստեղ: Դիտվել է 3788 անգամ
|