|
Նիհարելը կարող է դառնալ դեպրեսիայի պատճառ
13.08.2014
Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգը փոխելու միջոցով ավելորդ կիլոգրամներից ազատվող մարդիկ ավելի հաճախ եմ իրենց դժբախտ զգում և առավել շատ են ենթակա դեպրեսիայի ռիսկի:
doctors.am-ի հաղորդմամբ` Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները գտնում են, որ սննդակարգին հետևող մարդկանց մոտ գերակշռում է այն խաբկանքը, որ նիհարելուց հետո իրենց կյանքը լիովին կփոխվի: Արդյուքնում փոխվում է միայն քաշը, իսկ նրանք հիասթափություն են ապրում: Այդ իսկ պատճառով նման մարդիկ գրեթե երկու անգամ ավելի շատ են տառապում տխրությունից և մենակությունից: Բացի այդ, սննդակարգը փոխելը արդեն իսկ բարդ փորձություն է, ինչն ինքնին կարող է փոխել մարդու էմոցիոնալ ֆոնը:
Հետազոտությանը մասնակցել են 50 տարեկան կամ ավելի բարձր տարիքի` հավելյալ քաշ և ճարպակալում ունեցող 2000 մարդ: Գիտնականներն ամրագրել են նրանց քաշը և խնդրել, որպեսզի նրանք պատասխանեն այն հարցին, թե քանի անգամ են զգացել տխրություն, մենակություն և անտարբերություն:
Չորս տարի անց կամավարների մոտ 14%-ը նվազցրել էր իր քաշը 5%-ի չափով և ավելին, ինչը դրական ազդեցություն էր թողել նրանց առողջական վիճակի վրա: Զարկերակային ճնշումը և արյան մեջ վնասակար ճարպաթթուների քանակը նվազել էր, սակայն նրանց մոտ դիտվել է տրամադրության անկում: Քաշ կորցրած կամավորների մոտ դեպրեսիայի զարգացման ռիսկը մեծացել է 78%-ով: Գիտնականները բացառել են հիվանդությունները և ընտանեկան իրավիճակները որպես դեպրեսիայի պատճառ:
Ամբողջությամբ` այստեղ: Դիտվել է 3763 անգամ
|