Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Կնոջ վարքագծի կանոները. ի՞նչ պետք է իմանալ

31.07.2014

Ցավոք սրտի` վարքագծի կանոնների պահպանումը շատերի կողմից ընկալում է որպես անկարևոր մի բան` հատուկ միայն բարձրաշխարհիկ հասարակությանը և իրականությունից կտրված էսթետներին: Սակայն այդ մարդիկ մոռանում են, որ կոպիտ և անշնորք վարքը ի պատասխան առաջացնում է համանման վերաբերմունք:

Հովհանոցը երբեք բաց վիճակում չի չորացվում` ոչ գրասենյակում, ոչ էլ` հյուր գնալիս: Այն պետք է ծալել ու դնել հատուկ նախատեսված տեղում, կամ` կախել:

Պայուսակը երբեք չի կարելի դնել ծնկներին կամ ձեր աթոռի վրա: Փոքրիկ, տոնական պայուսակը կամ կլատչը կարելի է դնել սեղանի վրա, մեծ պայուսակը կախեք աթոռի մեջքից կամ գետնին դրեք, եթե դրա համար նախատեսված հատուկ աթոռ չկա (դրանք ռեստորաններում հաճախ են լինում): Փոքրիկ ճամպրուկը գետնին է դրվում:

Պոլիէթիլենե տոպրակները թույլատրելի են, եթե վերադառնում եք սուպերմարկետից: Այդպես է նաև թղթե ֆիրմային տոպրակների պարագայում: Հետագայում դրանք ձեր հետ ման տալը, մեղմ ասած` գեղեցիկ չէ:

Տղամարդը երբեք չպետք է կրի կնոջ պայուսակը: Կանացի վերարկուն նույնպես նա պետք է ձեռքն առնի միայն հանդերձարան տանելու համար:

Տնային հագուստը` վարտիքն է եւ վերնաշապիկը. դրանք և հարմար են, և գեղեցիկ տեսք ունեն: Խալաթը, պիժաման նախատեսված են միայն առավոտյան մինչև լոգարան, իսկ երեկոյան` լոգարանից ննջարան հասնելու համար:

Այն պահից սկսած, երբ երեխան քնում է միևնույն սենյակում, սովորություն դաձրեք ներս մտնելիս դուռը թակել: Այդ դեպքում նա էլ նույն կետպ կվարվի` նախքան ձեր ննջարան մտնելը:

Ռոստորանում պատվերի վճարման կարը. եթե դուք արտաբերել եք «Ես Ձեզ հյուրասիրում եմ», ապա դա նշանակում է, որ պարտադիր վճարելու եք դուք: Եթե կինն իր գործընկերոջը հրավիրում է ռեստորան, ապա ինքն էլ վճարում է: Մեկ այլ ձևակերպում. «Եկեք ռեստորան գնանք»,- այդ դեպքում յուրաքանչյուրը վճարում է իր համար, և միայն այն դեպքում, երբ տղամարդն ինքն է առաջարկում վճարել կնոջ փոխարեն, վերջինս կարող է համաձայնել:

Տղամարդը միշտ առաջինն է մտնում վերելակ, սակայն առաջինը դուրս է գալիս նա, ով դռանը մոտ է կանգնած:

Մեքենայի մեջ ամենապատվաբերն է համարվում հետևի նստատեղի` վարորդի կողմի հատվածը, այն զբաղեցնում է կինը, տղամարդը նստում է նրա կողքին: Եթե տղամարդը ղեկի մոտ է, այդ դեպքում ևս նախընտրելի է, որ կինը նստի նրա թիկունքի հատվածում: Սակայն, որտեղ էլ որ նստելու լինեք` տղամարդը պետք է ձեր առջև բացի դուռը և օգնի նստել: Գործարար շփումներում տղամարդիկ ավելի հաճախ են սկսել խախտել այս կարգը` առաջնորդվելով ֆեմինիստուհիների կարգախոսով. «Գործի մեջ չկա կին և տղամարդ»:

Բարձրաձայն հայտարարել այն մասին, որ դուք դիետա եք պահում` անքաղաքավարություն է: Առավել ևս` չի կարելի այդ պատճառաբանությամբ հրաժարվել այն ուտեստներից, որոնք հյուրասիրաբար առաջարկում է տանտիրուհին: Անպայման գովեք նրա խոհարարական տաղանդը, ընդ որում` այդ ընթացքում կարող եք ոչինչ էլ չուտել: Այդպես պետք է վարվել նաև ալկոհոլի պարագայում: Թե ինչու ձեզ չի կարելի խմել` ձեր խնդիրն է: Խնդրեք սպիտակ անապակ գինի և խմեք կում-կում:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 18105 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ես փլվեցի

16.04.2026
Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։ Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026
Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ, եթե թվում է, թե նա է ձեր միակը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
08-05-2026 00:25
70-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան իր Telegram ալիքում հայտարարել է նոր՝ «Ճշմարտության պահը» երգի թողարկման մասին: Երգը թողարկվել է մայիսի 8-ին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11637 անգամ
04.05.2026
Դիտվել է 1517 անգամ
06.05.2026
Դիտվել է 314 անգամ
07.05.2026
Դիտվել է 246 անգամ
08.05.2026
Դիտվել է 135 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster