Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խոսքն ուղղորդում է մեր կյանքը. ինչպե՞ս ընտրել ճիշտ բառեր

30.05.2023

Բառերն օժտված են ոչ միայն իմաստով, այլև էներգետիկայով: Պետք չէ թերագնահատել բացասական մտքերի ազդեցության ուժը մեր գործունեության վրա: Բավական է միայն ասել «Ինձ մոտ ոչինչ չի ստացվի», «Ես չափազանց թույլ եմ այդ անելու համար» ու  այլ նման նախադասություններ, եւ Դուք բացասական էներգիայով եք ողողում Ձեր ճանապարհը, թուլացնում կարողությունները:

Ավելի ուշադիր եղեք, հատկապես երբ սթրեսային վիճակում եք. թվում է՝ ամենից անհարմար պահն է, բայց փորձեք հենց այդ ժամանակ դրական էներգետիկայով բառեր եւ արտահայտություններ գործածել:

Աշխատեք հրաժարվել ընդհանրացնելու սովորությունից: Հաճախ կարելի է լսել նման հայտարարություններ՝ «Ոչ ոք չի հասկանում ինձ», «Բոլոր տղամարդիկ նույնն են», «Երբեք էլ երջանիկ չեմ լինի» և այլն: Ամեն անգամ, երբ պատրաստվում եք խոսքի մեջ կատարել հերթական ընդհանրացումը, մի պահ մտածեք' այնուամենայնիվ, արդյոք բոլորն են, որ Ձեզ չեն հասկանում, թե կա գոնե մի քանի հոգի, որ հասկանում ու սիրում են Ձեզ:

Թեկուզ հանուն նրանց հրաժարվեք այդ մտքերից եւ չեք խոցի Ձեր իսկ էներգետիկ դաշտը:

Մոռացեք «պրոբլեմ», «խնդիր», էլ չենք ասում՝ «հիմնախնդիր» բառերի մասին: «Ես պրոբլեմներ ունեմ ընտանեկան կյանքում» (ասում են այն դեպքում, երբ, ասենք, ամուսինը ուշ է աշխատանքից տուն եկել), «Ես պրոբլեմներ ունեմ շանս հետ կապված»  (Ասում են, երբ, օրինակ, չգիտեն ինչ վերարկու գնել շան համար). նման օրինակները բազմաթիվ են: Սովորեք ավելի թեթև նայել իրադարձություններին և ճանճից փիղ չսարքել:

Խուսափեք այն արտահայտություններից, որոնք բացասական էներգիան ներկայացնում են իբրև դրական: Սրա առավել վառ օրինակն է հետևյալ խոսքը՝ «Առողջացե'ք, Դուք մեզ առողջ եք պետք»: Կարծես թե սա լավ արտահայտություն է, բայց մի քիչ մտածեք և կտեսնեք, թե իրականում ինչքան բացասական է այն լիցքավորված. ստացվում է, որ մարդը հիվանդ ժամանակ պետք չէ:

Վերացրեք անհնարինության հավատը: «Չեմ կարող», «չի ստացվի», «չի կարելի», «անհնար է»: Այս խոսքերն արտահայտում են որոշակի շրջանակ, որից դուրս մարդը չի ընկալում իր գործելու ունակությունը: Երբ ուզում եք գործածել նման բառեր, որովհետեւ, ասենք, լավ աշխատանք չեք գտնում, շատ ավելի բարոյական է, եթե  ասեք «չեմ ուզում» «չեմ կարողի» փոխարեն: Բառերը փոխելով՝ փոխում եք Ձեր ներսի «գաղափարախոսությունը». սրանք փոքրիկ հնարավորություններ են՝ ավելի ուժեղ դառնալու:

Այս ամենով հանդերձ, միշտ հիշեք, որ չի կարելի որևէ բառ ուղղակի ջնջել կամ վերացնել. դրանք չեն կորչում, այլ կարելի է վերաձևակերպել ավելի դրականի: Մի խոսքով, հնարավորինս շրջանցեք «չ» մասնիկը: Շատ կրկնեք՝ «Ես կարող եմ դա անել», «Ես բավականաչափ հնարավորություններ ունեմ դա անելու համար», « Ես կարող եմ փորձ ձեռք բերել այս իրավիճակից»:

Դիտվել է 5793 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-06-2026 08:57
Հունիսի 8-ի գիշերը Նյու Յորքի «Ռադիո Սիթի» մյուզիք հոլում տեղի ունեցավ «Թոնի» 79-րդ մրցանակաբաշխությունը: Այս անգամ երեկոն վարում էր երգչուհի Փինքը՝ սովորական մրցանակաբաշխությունը վերածելով իսկական ներկայացման հիշեցնող տպավորիչ շոուի: Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում նա ինը անգամ հագուստ փոխեց: «Թոնի» մրցանակաբաշխությունը, որը հաճախ անվանում են «Բրոդվեյի Օսկար», տասնամյակներ շարունակ հանդիսանում է ամերիկյան թատրոնի առաջատար մրցանակաբաշխությունը:
09-06-2026 08:51
Քանյե Ուեսթը իր 49-ամյակը նշել է նոր՝ «Gemini Season» երգի թողարկմամբ, որը ներառված է նրա վերջին՝ «Bully» ալբոմի դելյուքս տարբերակում: Երգի տեսահոլովակը, որն անդրադառնում է գրավչության և ցանկության թեմաներին, նկարահանել է ռեփերի 31-ամյա կինը՝ Բիանկա Սենսորին, ով նույնպես նկարահանվել է տեսահոլովակում:
09-06-2026 08:47
Տրանսճարպերը չունեն ոչ մի օգտակար հատկություն և վտանգավոր են առողջության համար. սա արդեն գիտական ւոսումնասիրություններով վերահաստատաված փաստ է, որի մասին պարբերաբար ահազանգում են ԱՀԿՆ-ն և և ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի որակի հսկողության վարչությունը (FDA):
09-06-2026 03:53
32-ամյա Արիանա Գրանդեն բաժանվել է իր 34-ամյա ընկերոջից՝ Իթան Սլեյթերից, երեք տարի միասին լինելուց հետո: Us Weekly-ն հաղորդում է, որ բաժանումը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ:
09-06-2026 02:07
Մոսկվայում տեղի է ունեցել «МУЗ-ТВ 2026. Շարժում» 21-րդ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը։ Շոուն կայացել է Live Arena-ում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 831 անգամ
04.06.2026
Դիտվել է 382 անգամ
05.06.2026
Դիտվել է 345 անգամ
06.06.2026
Դիտվել է 298 անգամ
09.06.2026
Դիտվել է 128 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster