|
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ |
|
Օլիմպիական կրակին առաջին անգամ արաբ կին մոտ կգա
27.03.2012
Սպորտային մեկնաբան եւ ֆուտբոլի սիրահար Ռիմա Աբդուլլան կդառնա Սաուդյան Արաբիայի պատմության մեջ առաջին կինը, ով կմասնակցի Օլիմպիական կրակի էստաֆետի հանձնման արարողությանը: Ինչպես հաղորդում է «Ալ Արաբիան», Ռիման կատակել է՝ նշելով, թե իրեն պետք է գրանցեն «Գինեսի» գրքում՝ որպես եզակի կնոջ, ում ձեռքը կդիպչի Օլիմպիական կրակին, այն դեպքում, երբ իր երկրում կանայք սպորտով զբաղվելիս այդքան արգելքների են հանդիպում:
«Սպորտն իմ կյանքի իմաստն է», - ասել է կինը:
Սպորտի զարգացման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները դեռեւս հույսը չեն կորցնում, որ Սաուդյան Արաբիան առաջին անգամ պատմության մեջ Լոնդոնի օլիպիադա այս տարի կուղարկի կանանց թիմ: Բանակցությունները դեռ ընթացքի մեջ են, սակայն պահպանողական երկիրը դժվարանում է տեղի տալ: Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն այս կապակցությամբ հայտարարել է. «Կնոջ տեղն իր տունն է: Կարիք չկա ի ցույց դնել սեփական մարմինը՝ զբաղվելով սպորտով եւ մրցումների մասնակցելով»: Շեյխի հայտարարության վերջին հատվածը լրատվամիջոցների լայն քննարկումների առարկա է դարձել. «Բացի այդ, ֆուտբոլով կամ բասկետբոլով զբաղվելը կարող է հանգեցնել կուսության կորստի»: Դիտվել է 3119 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․
19.10.2026 Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:
|
|
Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 12-18-ը 2026 թ․
12.10.2026 Այս շաբաթը կլինի աշնան ամենահեշտ շաբաթներից մեկը։ Նորալուսնից (հոկտեմբերի 10) հետո կենդանակերպի շատ նշաններ հիանալի հեռանկարներ են ստացել թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։
|
|
 |
|
|
Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 5 - 11-ը 2026 թ․
07.10.2026 Աստղերն այս շաբաթ խոստանում են բարենպաստ փոփոխություններ աշխատանքի և ֆինանսների մեջ, բայց խորհուրդ են տալիս ավելի զգույշ լինել անձնական կյանքի և հարաբերությունների հարցում՝ հնարավոր անհաջողություններից խուսափելու համար:
|
|
Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4-ը 2026 թ․
28.09.2026 Առաջիկա օրերի գլխավոր կանոնն է պահպանել հանգստություն և չշտապել եզրակացություններ անել: Փորձեք առավելագույնս օգտագործել ձեր հնարավորությունները և մնալ դրական:
|
|
 |
|
|
Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 21-27-ը 2026 թ․
21.09.2026 2026 թվականի սեպտեմբերի 21-27-ի շաբաթը կարող է լինել հարաբերությունների, աշխատանքի և անձնական ծրագրերի էական փոփոխությունների ժամանակաշրջան։
|
|
Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 14-20-ը 2026 թ․
14.09.2026 Այս շաբաթը տարբերվում է նախորդներից. ոմանց համար այն կբացի հին վերքերը, ոմանց համար՝ անսպասելի շահույթներ կապահովի, իսկ ոմանց՝ կստիպի որոշումներ կայացնել, որոնք կփոխեն իրենց առօրյան
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|