|
Միջին տարիքում տղամարդկանց մոտ առաջանում է վախ` նոր զուգնկերուհու հետ կապված
26.05.2014
Սեքսոպաթոլոգները եկել են հետաքրքիր եզրակացության. ինչքան շատ է տղամարդը 40 տարեկանից հետո զբաղվում սեքսով, այնքան քիչ է ունենում առողջական խնդիրներ և պահպանում է սեռական ակտիվ գործունեությունը:
Ըստ aroxj.am-ի` կանոնավոր սերմանաժայթքումը համարվում է լավ կանխարգելիչ շագանակագեղձի ուռուցքից: Դա ի դեպ, չի ենթադրում բռնի սեռական կյանք հատկապես 40-50 տարեկանից հետո: Կարևոր չէ ինչ հաճախականությամբ է լինում սերմնաժայթքումը, այլ կարևոր է տղամարդու կանոնավոր սեռական կյանքը: 40 տարեկանում շաբաթվա ընթացքում 3 անգամ սեքսով զբաղվելը ավելի օգտակար է, քան մեկ ամսվա ընթացքում 3 անգամ սեքսով զբաղվելը:
42-45 տարեկան տղամարդկանց մոտ առաջանում է հոգեբանական և ֆիզոլոգիական բարդույթ, թե իրենք հասել են որոշակի սոցիալական կարգավիճակի և պետք է աջակցեն իրենց: Դա սխալ պատկերացում է: 40 տարեկանից հետո տղամարդիկ հաճախ կապված մի շարք խնդիրներց մոռանում են սեռական երկարակեցության մասին: Սեքսոպաթոլոգները պնդում են հակառակը` ինչքան բարձր է տղամարդկանց սոցիալական վիճակը, այնքան ակտիվ է սեռական կյանքը:
Սեռական ակտիվ գործունեության համար 40 տարեկանից հետո անհրաժեշտ է հաճախ փոխել զուգընկերուհուն: Գիտականորեն ապացուցված է, որ նոր հարաբերությունները տալիս են ավելի բացասական, քան դրական հույզեր: Չնայած երիտասարդ տարիքին, միջին տարիքում տղամարդկանց մոտ առաջանում է վախ նոր զուգնկերուհու հետ կապված: Այնպես որ կարելի է համոզված ասել, որ քիչ կանայք են հաճույք ստանում առաջին սեռական հարաբերությունից:
Ամբողջությամբ` այստեղ: Դիտվել է 5659 անգամ
|