|
ԽՈՀԱՆՈՑ |
|
Տաք սենդվիչներ. պատրաստեք մի քանի րոպեում
04.04.2014
Սենդվիչներն իսկական փրկություն են նրանց համար, ովքեր շատ քաղցած են և անհամբեր վայրկյաններն են հաշվում, թե երբ են համեղ ու հագեցնող մի բան ուտելու: Այս սենդվիչները ոչ միայն արագ են պատրաստվում, այլև հնարավոր է ճաշակել տաք վիճակում:
Պատրաստման համար անհրաժեշտ են.
հաց` 2 կտոր,
խոզապուխտ` 1 կտոր,
պինդ պանիր` 10 գրամ,
սոուս` ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը.
Հացի կտորները թաթախեք սոուսի մեջ, դրանց մեջ դրեք խոզապուխտի շերտը, իսկ վերևից լցրեք սոուսի հաստ շերտ և քերիչով անցկացրած պանիրը: Դրեք ջեռոցի մեջ, որը պետք է տաքացվի մինչև 200 աստիճան: Թողեք մնա 10-12 րոպե, հետո հանեք:
Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 13773 անգամ
Читать на русском
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Հնդկացորենի թխվածքաբլիթներ
22.10.2026 Այս թխվածքաբլիթները հիանալի են նրանց համար, ովքեր փնտրում են ցորենի թխվածքաբլիթներին այլընտրանք. հնդկացորենի ալյուրը հաղորդում է յուրահատուկ ընկույզի համ և հաճելի խրթխրթանություն:
|
|
Վրացական գլանափաթեթներ սմբուկով
18.07.2026 Վրացական սմբուկով գլանափաթեթներն ընկույզի միջուկով համեղ նախուտեստ են, որը հյուրերն ակնթարթորեն կսպառեն:
|
|
 |
|
|
Տժվժիկ
26.06.2026 Տժվժիկը հայկական խոհանոցի ամենասիրված ուտեստներից մեկն է։ Այն պատրաստվում է պարզ, օգտագործվում են նվազագույն բաղադրիչներ, էժան է ու անզուգական համեղ։
|
|
Դդմիկի կոտլետներ
05.06.2026 Դդմիկը կարող է օգտագործվել բազմազան ուտեստներում, բայց դդմիկի կոտլետները հատկապես տարածված են։ Դրանք
|
|
 |
|
|
Toffee Pudding. Քեյթ Միդլթոնի սիրելի ուտեստը
05.05.2026 Պուդինգի այս տեսակի բաղադրատոմսը հանրածանոթ դարձավ, երբ Քեյթ Միդլթոնի ընկերները տարածեցին այն․ հենց այս աղանդերն է Ուելսի արքայազնի կինը սիրում ամենից շատ:
|
|
Շերտավոր աղցան «Նրբություն»
03.04.2026 Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է նրանով, որ շերտերը պատրաստված են ոչ թե մեկ, այլ երկու բաղադրիչից։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|