Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Գարուն է. բացեք պատուհանները Երջանկության առջև…

01.03.2014

Գարուն է, ու բոլորս մի տեսակ բարիացած, գեղեցկացած, երազկոտ ու պատրաստակամ ենք այսօր: Հաշվարկի մի համակարգ կա. ասում ենք՝ նա դիմավորեց իր կյանքի X-րդ գարունը:

Ու սա պատահական չէ, քանզի գարնանը մի քանի անգամ սրվում են մեր բոլոր զգացմունքներն ու զգացողությունները, գարնանն ավելի ուժգին ենք զգում սիրելու ու սիրվելու պահանջ, գարնանը…ավելի շատ ենք սիրում կյանքը:

Սակայն առօրյայում, գարնանային ազդեցություններից դուրս, որքանո՞վ ենք կարողանում հասկանալ, մեկնաբանել մեր սիրելիի վարքը, որքանով ենք ընդառաջ գնում նրան՝ հանուն մեր իսկ սիրո:

Կա մի հարց, որի պատասխանն իմանալով, կինը բոլորովին այլ կերպ է սկսում ընկալել տղամարդուն և այն ամենը, ինչ կատարվում է նրա վաքագծում: Գիտե՞ք արդյոք, թե որն է տղամարդու կյանքում ամենակարևորը: Ինչո՞ւ են նրան պետք այս ողջ աշխատանքն ու վաստակվող գումարները: Եթե դուք գիտեք ճիշտ պատասխանը, ապա արդեն տղամատկային հոգեբանությունը հասկանալու կես ճանապարհին եք:

Կյանքում ամենից շատ տղամարդը ցանկանում է, որ իր կինը երջանիկ լինի: Ու հրաշալի է, որ մեր նպատակները համընկնում են:)

Իսկ հիմա փորձեք հասկանալ նրան ամբողջությամբ: Երբ ձեր տրամադրությունը փչանում է, տղամարդը ազդակ է ստանում՝ «նա դժբախտ է» և, ընդունելով այն, տղամարդկային համակարգը արձագանքում է. «Ես չեմ կարողացել նրան երջանիկ դարձնել»: Կարևոր չէ, որ ձեր գրգռվածությունը, բացասական տրամադրությունը առաջացել է աշխատանքի, կոպիտ վարորդի պատճառով կամ, պարզապես, մրսել եք, բոլոր դեպքերում՝ տղամարդը մտածում է, թե ինքը չի կարողացել ձեզ պաշտպանել: Իսկ եթե, իրոք, ձեր սիրելին է մեղավոր, ապա այդ զգացողությունը տասնապատկվում է: Եվ հայտնվում է տղամարդու համար ամենաանտանելի զգացումը՝ ամոթը: Հենց տղամարդը ամոթ է զգում, արգելափակվում է շրջապատի նրա ընկալումը: Նա լռում է, փակվում, հեռանում, ինքնակեղեքվում, երբ սկսում ենք պնդել , որ պատասխանի, թե ի՞նչ է պատահել: Չէ՞ որ ագրեսիվությունը և փակվածությունն ամոթից փախնելու ձևեր են: Այդպես նա աշխատում է չզգալ: Եվ որքան մեծ է մեր ցավը, այդքան մեծ է նրա ամոթը:

Թանակգին լեդիներ, նեգատիվը որքան կանանց, նույնքան էլ տղամարդկանց համար է ցավոտ: Ճիշտ այնքան, որքան ցավալի է մեզ, որ նա չի խոսում, չի գրկում այդ անհրաժեշտ պահին, նույնքան աննկարագրելի ծանր է ու վատ տղամարդու համար: Պարզապես տղամարդու զգացմունքները ներսում են, և նա կարող է նստել ձեր կողքին, թվում է, թե՝ պարզապես փակված, սակայն նրա ներսում ահռելի ցավ է: Հասկացեք դա: Մեզ համար ամենասարսափելի վախը հենց մենակ մնալն է: Եվ դրանից ուժգին ոչիչ չկա՝ դա ներդրված է մեր մեջ, մեր համակարգի մեջ, կնոջ մեջ: Ու ճիշտ նույն կերպ տղամարդու մեջ ներդրված է ամոթի զգացումը: Դա բնությունից է, ի ծնե, այդպես է կառուցված տղամարդը:

Եվ ձերբազատվել այդ զգացմունքից անհնար է: ԲԱՅՑ: Պետք է դրան ձեռք չտալ, ընդհակառակը՝ հարկ է տղամարդուն նոր ուղղություն ցույց տալ ու երբեք թույլ չտալ, որ այդ ցավը զգաք ոչ դուք, ոչ նա: Փորձեք վերլուծել ամոթի մասին ձեր ստացած այս տեղեկությունը ու մի վիրավորեք սիրելիին նեղսրտության պահին գոռալով. «Քո պատճառով ես վատ եմ զգում, դու ինձ չես սատարում…»: Հիշեք, որ նրա համար նույնքան դժվար է, որքան ձեր, որ նա իր ողջ էությամբ ցանկանում է, որ դուք երջանիկ լինեք:

Գարուն է. բացեք պատուհանները Երջանկության առջև…

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 13011 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
08-05-2026 00:25
70-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան իր Telegram ալիքում հայտարարել է նոր՝ «Ճշմարտության պահը» երգի թողարկման մասին: Երգը թողարկվել է մայիսի 8-ին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11647 անգամ
04.05.2026
Դիտվել է 1592 անգամ
06.05.2026
Դիտվել է 376 անգամ
07.05.2026
Դիտվել է 312 անգամ
08.05.2026
Դիտվել է 221 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster