ԱՄՆ առաջին տիկնոջ մամուլի քարտուղարը Ռոբերտ Դե Նիրոյի կատակը՝ սպիտակ Առաջին տիկնոջ մասին, «անտեղի» է համարել: Ինչպես հաղորդում է The Hill-ը, նյույորքյան ռեստորաններից մեկում Միշել Օբաման երեկույթ է կազմակերպել՝ նախընտրական փուլում իր ամուսնու համար ձայներ հավաքելու նպատակով: Երեկույթին հրավիրված են եղել նաև շոու բիզնեսի ներկայացուցիչներ: Ամենահանդիսավոր պահին Դե Նիրոն բարձրաձայն հարցրել է ներկաներին, թե պատրաստ են արդյոք նրանք «սպիտակ Առաջին տիկին» ունենալ: Հյուրերից մեկը գոռացել է՝ ո՜չ, իսկ Դե Նիրոն ասել. «Շատ շուտ է, այո՞»:
Հաջորդ օրը Առաջին տիկնոջ գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրության մեջ դերասանի կատակը որակվել անթույլատրելի: Ի պատասխան, Դե Նիրոն պաշտոնական հայտարարություն է արել՝ նշելով, որ չի ցանկացել վիրավորել ոչ մեկին: « Ճիշտ է՝ կատակս հեգնական էր, բայց նպատակ չուներ որևէ մեկին վիրավորել և հատկապես՝ Առաջին տիկնոջը»: Դե Նիրոյի հայտարարությունը նախագահի մյուս թեկնածու Նյուտ Գանգրիչն անվանել է «ռասիստական»:
05-06-2026 12:25 19-ամյա ռուս թենիսիստուհի Միրրա Անդրեևան առաջին անգամ դուրս է եկել Մեծ սաղավարտի մենախաղերի եզրափակիչ: Ռոլան Գարոսի կիսաեզրափակչում նա 6-1, 6-3 հաշվով հաղթել է ուկրաինուհի Մարտա Կոստյուկին: Եզրափակչում Անդրեևան կմրցի ռուս Դիանա Շնայդերի (WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 23-րդ տեղը ) և լեհ Մայա Չվալինսկայի (114-րդ տեղը) միջև երկրորդ կիսաեզրափակչի հաղթողի հետ:
05-06-2026 12:21 Լոնդոնում կայացել է Սթիվեն Սփիլբերգի նոր՝ «Բացահայտման օր» ֆիլմի պրեմիերան։ Կարմիր գորգի վրա կեցվածք են ընդունել 43-ամյա Էմիլի Բլանտը, ով ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, Գոլդի Հոունը, Բենեդիկտ Քամբերբեթչը, Քոլին Ֆերտը, Սթենլի Տուչին և նրա կինը՝ Ֆելիսիթի Բլանտը, ինքը՝ Սփիլբերգը և նրա կինը՝ Քեյթ Քեփշոուն, և Ջեֆ Գոլդբլումը։
05-06-2026 12:14 Մադոննան 15 րոպեանոց անվճար համերգ է տվել Նյու Յորքի ամենահայտնի զբոսաշրջային վայրում՝ Թայմս Սքվերում: 67-ամյա երգչուհին բեմ է բարձրացել Dolce & Gabbana-ի ներքնազգեստի ամբողջական կերպարով:
05-06-2026 12:12 Վիտորիա Չերետին, ով գրեթե երեք տարի հանդիպում է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ, մերկ լուսանկարվել է ամսագրի համար՝ իր 28-ամյակին ընդառաջ, որը նա կնշի հունիսի 7-ին: Իտալուհի սուպերմոդելը զարդարել է Harper's Bazaar France-ի ամառային համարի շապիկը:
05-06-2026 02:18 63-ամյա Գրիգորի Լեպսը, ով հունվարին բաժանվել էր իր 20-ամյա հարսնացու Ավրորա Կիբայից, ժամանակ է անցկացնում նոր ընկերուհու հետ: Երգչին նկատել են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի միջոցառման ժամանակ՝ «ձեռք ձեռքի բռնած նոր երիտասարդ, երկար մազերով գեղեցկուհու հետ», հաղորդում է «Անտիգլյանեցը»: Արտիստն ինքը դեռ հանրությանը չի ներկայացրել իր նոր ընկերուհուն: