Իրեր, որոնք նորաձև են լինելու այս գարնանը
07.02.2014
Գարունը սարերի հետևում չէ, հետևապես ժամանակն է՝ մտածեք Ձեր զգեստապահարանի մասին և թարմացնեք այն:
1.Զուգագուլպաներ՝ յուրահատուկ պրինտներով: Ամենախենթ ու անհավանական նկարներով զուգագուլպաները հիասքանչ բաղադրիչ են Ձեր զգեստապահարանում և կարող են Ձեր առօրյան կդարձնել վառ ու հիշվող:
2.Սվիտերներ կամ ֆուտբոլկաներ՝ ուրախ պրինտներով:
3.Կաշվե բաճկոններ: Սա ոչ միայն հարմարավետ է, այլև շատ ոճային: Իզուր չէ, որ այն աստղերի զգեստապահարանում ամենասիրելի իրերից է:
4.Կոպիտ կոշիկներ: Այս գարնանը հենց այս կոշիկներն են նորաձև՝ հարմարավետ, պրակտիկ և ոճային:
5.Վառ թիկնոցներ ու վերարկուներ: Երկար ու ցուրտ ձմռանից հետո, վառ և հյութեղ գույները կբարձրացնեն Ձեր տրամադրությունը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 18828 անգամ
Читать на русском
|