Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Հետերոսեքսոլոգիա. ամուսնական աշուն

18.11.2013

«Հերանաոլոգիան» հունարեն բառ է, որը նշանակում է գիտություն ծերունական տարիքի մարդկանց հիվանդությունների մասին, իսկ հերանտոթերապիան բժշկության այն ճյուղն է, որը զբաղվում է նշված տարիքի մարդկանց հիվանդությունների բուժմամբ։

doctors.am-ի հաղորդմամբ`տարեց և ծերունական շրջանների միջև հստակ սահմանազատումը դժվար է, քանի որ տարբեր հայացքներ կան այդ սահմանի վերաբերյալ և, բացի այդ, այն շատ անհատական է։ Այնուամենայնիվ, ըստ վերջին դասակարգման (Ե. Ավերբուխ), ընդունված է հետևյալ տարիքային սահմանազատումը՝

- 45-59 - միջին տարիք կամ կլիմակտերիկ
- 60-74 - տարեց կամ նախածերունական շրջան
- 75-90 - ծերունական շրջան

Այս տվյալները վկայում են բնակչության ծերացման մասին և բնորոշ են տնտեսապես զարգացած երկրներին։

Ամենից առաջ պետք է հերքել այն թյուր համոզմունքը, որ սեռական կյանքը միայն երիտասարդ կամ միջին տարիքի անձանց արտոնությունն է, ծերությունը սեռական կյանքի անկման կամ իսպառ անհետացման շրջան է։ Նման համոզմունքը նպաստում է տրամադրության վատացմանը և սոցիալական ակտիվության իջեցմանը, որոնք էլ ի վերջո հանգեցնում են վաղաժամ ծերացման։ Ժամանակակից սեքսոլոգիան կտրականապես հերքում է տարիքային նման խտրականությունը, որը խաթարում է երկրի բնակչության զգալի մասի ընտանեկան երջանկությունը՝ հատկապես, երբ բնակչությունը ծերացման միտում ունի։

Այսօր հերանտոսեքսոլոգիան ունի երեք կարևոր ուղղվածություն.

ա) տարեցների սեռական կյանքի առանձնահատկությունները,
բ) սեռական խանգարումները ինվոլյուցիոն և անցումային տարիքում,
գ) սեքսուալ և ընտանեկան ռեաբիլիտացիայի խնդիրը այլ հիվանդությունների ժամանակ։

Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդկանց սեռական կյանքի միջին տևողությունը երկարել է 10-12, իսկ կանանցը՝ 7-8 տարով։ Դա պայմանավորված է երկու հանգամանքով՝

ա) պատանիների և աղջիկների՝ սեռական կյանքում վաղ ներգրավումով, որը կարող է ընթանալ ինչպես վագինալ սեռական ակտի, այնպես էլ պետտինգի ձևով,
բ) սեռական կյանքով ապրող տարեցների և ծերերի ընդհանուր քանակի ավելացումով։

Այսպիսով, սեռական կյանքի տևողությունը շատերի մոտ կազմում է 50 տարի։ Սակայն ժամանակակից սեռական մշակույթը գտնվում է հեղաշրջման փուլում, եթե նախկինում մեծ նշանակություն էր տրվում սեռական մերձեցումների քանակին ապա այժմ կարևորվում են սեռական կյանքի որակական ցուցանիշները։

19-րդ դարի վերջին ճիշտ էր համարվում այն մոտեցումը, որ սեռական ակտիվության ինտենսիվությունը կազմում է 40-45 տարեկանում՝ շաբաթական 1 անգամ, 50-60 տարեկանում՝ 1 անգամ 10 օրվա ընթացքում։ Այս դեպքում անտեսվում է զուգընկերների անհատական առանձնահատկությունները' սեռական կոնստիտուցիան, օրգանիզմի ընդհանուր վիճակը, հորմոնալ էությունը, խառնվածքը, էմոցիոնալ վիճակը, դաստիարակությունը և այլն:

Տարիքային սեռական նորմերի գնահատման որակական ցուցանիշների թվին են պատկանում սեռական ցանկության առկայությունը (նյարդահորմոնալ բաղադրիչի վիճակը), ընդհանուր ինքնազգացողությունը սեռական հարաբերությունից հետո, սերմնաժայթքումը (հեշտանքի ուղեկցությամբ) տղամարդկանց մոտ և հեշտանքի առկայությունը կանանց մոտ, ներքին օրգանների ֆունկցիոնալ շեղումների բացակայությունը, նյարդավեգետատիվ կայունությունը, զուգընկերների հոգեբանական բավարարվածությունը և այլն։

Տարեցության շրջանում աճում է սեքսուալության դրսևորման հոգեբանական կոմպոնենտի և նախապատրաստական շրջանի դերը, որին բնորոշ են տարատեսակ շոյանքները։ Սովորաբար տարեց մարդիկ ունեն սեռական կյանքի հարուստ փորձ, որը թույլ է տալս էրեկցիայի որոշակի թուլությունը կոմպենսացնել նախապատրաստական շրջանի, պետտինգի կամ սեռական մերձեցման այլընտրանքային ձևերի միջոցով։ Այսպիսով, ոչ միշտ է, որ երիտասարդ կնոջ և տարեց տղամարդու միությունը հաշվենկատ բնույթ է կրում, պարրզապես համընկնում են նրանց հոգեբանական և ֆիզիոլոգիական նախընտրությունները։

Հաճախ տարեց տղամարդկանց մոտ սեռական խանգարումները մեկնաբանվում են իբրև միզասեռական համակարգի բորբոքային գործընթաց ների հետևանք (պրոստատիտ, էպիդիդիմիտ, կոլիկուլիտ): Սակայն գոյություն ունեն մի շարք հետազոտություններ, որոնք ցույց են տափս, որ պրոստատի լիարժեք բուժման արդյունքում սեռական խանգարումները նույնությամբ պայպանվում են, ինչը վկայում է նրանց փսիխոգեն կամ ֆունկցիոնալ բնույթի մասին: Հետևաբար, տրամաբանական է, որ բուժումը պետք է լինի համալիր և որպես հիմնական մեթոդ ընդգրկի հոգեթերապիան։ Սիզասեռական համակարգի բորբոքային հիվանդությունների ժամանակ առկա սեռական խանգարումները հիմնականում կրում են սոմատո-փսխիկ բնույթ:

Տարեց կանանց մոտ հեշտանքի բացակայությունը հազվադեպ է պայմանավորված խրված լինում հորմոնալ, նյարդային կամ այլ մարմնական խանգարումներով. առավել հաճախ այն ունի փսիխոգեն ծագում, այսինքն կրում է նևրոտիկ բնույթ։

Տարեց հասակում հոգեկան խանգարումները (ինվոլյուցիոն, անոթային, օրգանական) անկասկած ազդում են սեռական ֆունկցիայի վրա։ Երբեմն սեռական խանգարումները կրում են ժամանակավոր բնույթ. օրինակ՝ դեպրեսիայի ժամանակ սեռական ֆունկցիան ճնշվում է։ Միևնույն ժամանակ, գլխուղեղի աթերոսկլերոտիկ և ատրոֆիկ երևույթները առաջացնում են սեռական ֆունկցիայի ապարգելակում։ Նման մարդիկ ագրեսիվ և ոչ ադեկվատ միջոցների են դիմում՝ սեռական հակումը բավարարելու համար։ Բնականաբար, բուժման ընթացքում առաջին հերթին շեշտը դրվում Է հիմնական հիվանդության վրա՝ չանտեսելով սակայն սեքսոլոգիական ռեաբիլիտացիան։ Այլդեպքում , երբ պահպանված Է սեռական ցանկությունը, բայց առկա է Էրեկցիայի թուլություն՝ ցուցված է դեղորայքային բուժում։

Ամեն դեպքում, բուժման առաջատար մեթոդը հոգեթերապիան է, որին ահրաժեշտության դեպքում միանում են նաև ֆիզիոթերապիան, ասեղնաբուժությունը, հոմեոպաթիան և այլն։

Ամբողջությամբ` doctors.am-ում:

 

Դիտվել է 6136 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
10-06-2026 12:24
44-ամյա դերասանուհի Սիեննա Միլլերը և 29-ամյա դերասան Օլի Գրինը նշանադրվել են: E! News-ի փոխանցմամբ՝ զույգը որոշել է նշանադրվել երկրորդ երեխայի ծնվելուց հետո:
10-06-2026 12:17
51-ամյա Եվա Լոնգորիան վերամիավորվել է իր երկրորդ ամուսնու՝ 44-ամյա նախկին բասկետբոլիստ Թոնի Փարքերի հետ՝ ամուսնալուծությունից 15 տարի անց։ Հիշեցնենք, որ Եվա Լոնգորիան և NBA-ի լեգենդ Թոնի Փարքերն ամուսնացել են 2007 թվականին, բաժանվել 2010 թվականին, իսկ մեկ տարի անց պաշտոնապես ամուսնալուծվել։ Բաժանման պատճառը մարզիկի բազմաթիվ դավաճանություններն էին. դերասանուհին նրա հեռախոսում հայտնաբերել էր այլ կանանցից (այդ թվում՝ իր բասկետբոլի թիմակիցներից մեկի կնոջից) ստացված հաղորդագրություններ։
10-06-2026 02:26
Y2K դարաշրջանի (զրոյականների) հայտնի սադրիչ թրենդը պաշտոնապես վերադարձել է նորաձևություն՝ գրավելով ցուցադրություններն ու փողոցները: Դա ներքնազգեստն է, որը դուրս է ցցվում հագուստի տակից, հաղորդում է Daily Star-ը:
10-06-2026 01:31
Դերասանուհի Լիզա Մորյակը՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը, մտահոգություն է հայտնել իր ամուսնուն այլ կանանց կողմից հնարավոր ուշադրության վերաբերյալ: Նա որպես մտահոգության պատճառ նշել է Անդրեասյանիч Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու այցը և նրա քաշի  նկատելի կորուստը: Մորյակը սոցիալական ցանցերում դիմել է պոտենցիալ մրցակիցներին. «Սարիկին տանը հղի կին է սպասում: Եվ եթե ուզում եք նրա հետ սելֆի անել, խնդրում եմ՝ ամուր մի՛ գրկեք նրան: Մի՛ հպվեք կամ ամուր մի՛ քաշեք դեպի ձեզ, մի՛ ասեք. «Դու այնքան ես նիհարել, թույլ տուր քեզ կերակրեմ»: Ես հասկանում եմ, որ նա գեղեցիկ է, բայց ֆանատիզմ մի ցուցաբերեք», - հայտարարել է դերասանուհին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1016 անգամ
04.06.2026
Դիտվել է 409 անգամ
05.06.2026
Դիտվել է 382 անգամ
06.06.2026
Դիտվել է 350 անգամ
09.06.2026
Դիտվել է 215 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster