|
Ձեռքերը լվանալն ազատում է անինքնավստահությունից. գիտնականներ
13.11.2013
Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ ձեռքերը լվանալն օգնում է խուսափել բակտերիաների բազմացումից, և որպես հետևանք՝ վարակներից: Սակայն, 1in.am-ի հաղորդմանբ` վերջերս գիտնականները այդ գործողության մեկ այլ օգտակար հատկություն են հայտնաբերել:
Social Psychological and Personality Science ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության ադյունքների համաձայն՝ ձեռքերը լվանալը մեծացնում է լավատեսությունը և ինքնավստահությունը, ինչպես նաև օգնում է ազատվել տհաճ զգացողություններից:
Ուսումնասիրության ընթացքում հրավիրված կամավորներին առաջադրանք են տվել, որի կատարումն անհնար է եղել: Առաջադրանքը տապալելուց հետո կամավորների մի մասը լվացել է ձեռքերը, իսկ մյուս մասը՝ ոչ: Հարցումները ցույց են տվել, որ ձեռքերը լվացած խմբի անդամները վստահ են եղել, որ երկրորդ անգամ կկարողանան հաղթահարել առաջադրանքը:
Սակայն փորձի երկորդ փուլն անսպասելի արդյունքներ է տվել. պարզվել է, որ այն խմբում, որտեղ ձեռքերը չեն լվացել, արտադրողականությունն ավելի բարձր է եղել:
Ամբոջությամբ` 1in.am-ում: Դիտվել է 3726 անգամ
|