Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Հղիության հետ կապված նախապաշարումներ

12.11.2013

Նոր մարդու ծնունդն ինքնին հրաշք է, ու իզուր չէ, որ այդ հրաշքի հետ կապված բազմաթիվ նախապաշարումներ, լեգենդներ ու տաբուներ կան:

doctors.am-ի հաղորդմամբ` դրանցից մի քանիսն այնքան հաստատուն են որոշ մշակույթներում, որ գիտնականներին մնում է ուսումնասիրել ու դրանց գիտական բացատրություն տալ, հերքել կամ էլ հաստատել ժողովրդական հավատալիքներն ու կանխատեսումները:

Մասնագետներ կան տարբեր երկրներում, որոնք զբաղվում են այդ հավատալիքների հավաքմամբ: Արիզոնայից դոկտոր Շենն Թասոնը հավաքել է դրանք ու "Ձեռքերդ հեռու փորից" վերնագրով գիրք գրել:

Այրոցքը պտղի մազոտության մասին է հուշում

Պարզվել է, որ Ջոն Հոփկինսի համալսարանում 2009-ին այրոցք ունեցող 64 հետազոտվող մայրիկներն իրոք լույս աշխարհ են բերել գլխի մազերի գերաճով բալիկներ: Ոչ մի գիտական բացատրություն այդ երևույթը չունի: "Բախտավոր աստղի տակ է ծնվել կամ "շապիկով է ծնվել" (ընդունված է մյուս լեզուներում), նշանակում է փառք, հարստություն: Իսկապես, շատ ականավոր մարդիկ են ծնվել "շապիկով". Նապոլեոն, Բայրոն, մի քիչ էլ Կեսարը (ըստ Սվետոնիոսի): Մեր ամեն ինչը փափուկ բողբոջի մեջ է ապրում' in uteri, որի ներքին շերտը կոչվում է ամնիոն, իսկ արտաքինը' քորիոն: Ամնիոտիկ պարկը կամ էլ դրա մի հատվածը երբեմն ծննդաբերության ժամանակ կպչում է երեխայի գլխին (մեր ջանասեր մայրիկները հաճախ քերելով հանում են այն): Իսկ երբեմն էլ երեխան ծնվում է լրիվ թափանցիկ ամնիոտիկ պարկով: Դա հետաքրքիր է, ոչ ավելի: Երեխան հարստության ու փառքի պետք է հետագայում ինքնուրույն հասնի:

Տրամադրության տատանումները վատ ազդեցություն կարող են ունենալ պտղի վրա

Իրոք: Սակայն մի բան էլ կա. հղիության ժամանակ կինը նյարդային է ու շատ զգայուն: Այս դեպքում հորմոններն են ամեն ինչ որոշում: Եթե կինը քմահաճ է ու հետն էլ փնթփնթան, ոչինչ, իսկ եթե գոռում է ու ճչում, ապա չպետք է մոռանալ, որ մոր արգանդում արդեն 6 ամսական երեխան հրաշալի լսում է, իսկ մոր ձայնը' ամենից լավ: Ուրեմն պահպանենք մեզ ու բոլորին բարձր ձայներից:

Պլացենտոֆագիա

Արևելքի երկրներում հավատում են, որ ընկերքը բուժում է ասթման, թոքային հիվանդությունները, դեպրեսիան, ամրացնում է իմունիտետը: Հնդկացիները մինչ օրս մի սովորույթ ունեն: Մայրական ընկերքի վրա, ի պատիվ նորածնի, ծառ են տնկում: Դա դառնում է նրա պահապան տոտեմը:

Ասիական շատ երկրներում էլ ընկերքը չորացնում են ու դրանից հմայիլներ են պատրաստում:

Բազմապտղությունը միշտ էլ անպտղության բուժման հետևանք է

Սա ևս ճիշտ չէ: Երկվորյակներն ու եռվորյակները բնական երևույթ են: Չնայած կան որոշ "բայցեր": 35 տարեկանից հետո երկվորյակ ունենալու հավանականությունը մեծ է: Որքան մեծ է պտուղը, այնքան մեծ է բազմապտղության հավանականությունը: Բազմապտղությունը մայրական կողմից է ժառանգվում: Աֆրիկացիները հաճախ են երկվորյակներ ունենում: Նիգերիայի հարավում մի բնակավայր կա' Իհբո-Օրա, որն անվանում են երկվորյակների երկիր: Այնտեղ կինը հազվադեպ է ընդամենը մեկ երեխա ծնում:

Երկվորյակները գիտության ոսկե ֆոնդն են, սակայն նրանք քիչ են ողջ աշխարհում' ընդամենը 1,2%:

Բջջային հեռախոսն ազդում է պտղի վրա

Դա ճիշտ է: Հնարավորինս պետք է խուսափել բջջայինից ու փորից էլ հեռու բռնել: Հնարավորության դեպքում խոսեք բարձրախոսով:

Կծու-թթու սննդից երեխան փորիկում ծակծկոցներ կունենա

Ոչ մի կապ չունի երեխայի փորիկի վիճակի հետ: Այն, ինչ համային բնութագիր է տալիս սննդին, երեխային չի հասնում Ուրեմն, եթե հղին կծվի, թթվի պահանջ ունի ու բժիշկն էլ թույլատրում է, մի զրկեք ձեզ:

Ամբողջությամբ` doctors.am-ում

Դիտվել է 4175 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
10-06-2026 12:24
44-ամյա դերասանուհի Սիեննա Միլլերը և 29-ամյա դերասան Օլի Գրինը նշանադրվել են: E! News-ի փոխանցմամբ՝ զույգը որոշել է նշանադրվել երկրորդ երեխայի ծնվելուց հետո:
10-06-2026 12:17
51-ամյա Եվա Լոնգորիան վերամիավորվել է իր երկրորդ ամուսնու՝ 44-ամյա նախկին բասկետբոլիստ Թոնի Փարքերի հետ՝ ամուսնալուծությունից 15 տարի անց։ Հիշեցնենք, որ Եվա Լոնգորիան և NBA-ի լեգենդ Թոնի Փարքերն ամուսնացել են 2007 թվականին, բաժանվել 2010 թվականին, իսկ մեկ տարի անց պաշտոնապես ամուսնալուծվել։ Բաժանման պատճառը մարզիկի բազմաթիվ դավաճանություններն էին. դերասանուհին նրա հեռախոսում հայտնաբերել էր այլ կանանցից (այդ թվում՝ իր բասկետբոլի թիմակիցներից մեկի կնոջից) ստացված հաղորդագրություններ։
10-06-2026 02:26
Y2K դարաշրջանի (զրոյականների) հայտնի սադրիչ թրենդը պաշտոնապես վերադարձել է նորաձևություն՝ գրավելով ցուցադրություններն ու փողոցները: Դա ներքնազգեստն է, որը դուրս է ցցվում հագուստի տակից, հաղորդում է Daily Star-ը:
10-06-2026 01:31
Դերասանուհի Լիզա Մորյակը՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը, մտահոգություն է հայտնել իր ամուսնուն այլ կանանց կողմից հնարավոր ուշադրության վերաբերյալ: Նա որպես մտահոգության պատճառ նշել է Անդրեասյանիч Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու այցը և նրա քաշի  նկատելի կորուստը: Մորյակը սոցիալական ցանցերում դիմել է պոտենցիալ մրցակիցներին. «Սարիկին տանը հղի կին է սպասում: Եվ եթե ուզում եք նրա հետ սելֆի անել, խնդրում եմ՝ ամուր մի՛ գրկեք նրան: Մի՛ հպվեք կամ ամուր մի՛ քաշեք դեպի ձեզ, մի՛ ասեք. «Դու այնքան ես նիհարել, թույլ տուր քեզ կերակրեմ»: Ես հասկանում եմ, որ նա գեղեցիկ է, բայց ֆանատիզմ մի ցուցաբերեք», - հայտարարել է դերասանուհին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1016 անգամ
04.06.2026
Դիտվել է 409 անգամ
05.06.2026
Դիտվել է 382 անգամ
06.06.2026
Դիտվել է 350 անգամ
09.06.2026
Դիտվել է 215 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster