|
Քիմ Քարդաշյանի նախաձեռնությունը.նոր փուլ կարիերայում
07.11.2013
Քիմ Քարդաշյանը որոշել է իրեն փորձել նորածին երեխաների համար մանկական հագուստի դիզայնի ոլորտում: Նման բան սպասելի էր նորածին երեխա ունեցող մորից:
Վերջին հարցազրույցի ժամանակ Քարդաշյանը հայտարարել է, որ դա նոր փուլ է իր կարիերայում:
Այդ ոլորտում բազմաթիվ ապրանքանիշներ ունեն իրենց հավաքածուները, արդյոք Քարդաշյանին կհաջողվի՞ հաղթահարել մրցակցությունը:
Մամուլն ադեն եզրակացություններ է անում, թե ինչպես կանդրադառնա Քարդաշյանի սեփական ոճը (կաշի, խորը դեկոլտե, մարմինն ընդգրկող հագուստ) մանկական հագուստի դիզայնի վրա: Թեև ով գիտե, գուցե գտնվեն այնպիսիները, որ ցանկանան իրենց երեխաներին հագցնել կաշվե սռնապաններ:
Արդեն այսօր պարզ է, որ Քարդաշյանը հիմնվելով իր սեփական ճաշակի վրա կներկայացնի լակոնիկ և մինիմալիստական հավաքածու, քանզի վերջերս հայտնի դարձավ, որ Քիմը և Կանյե Ուեսն իրենց դստերը չեն հագցնում ընդունված վարդագույն հագուստներ, այլ գերապատվություն են տալիս սև, սպիտակ և մարմնագույն շորերին:
Աղբյուր` LADYNEWS.am




Դիտվել է 9292 անգամ
Читать на русском
|