|
Տղամարդիկ առաջին հերթին կնոջ կրծքին են նայում. գիտնականներ
31.10.2013
Գիտնականների նոր ուսումնասիրությունը հաստատել է, որ տղամարդիկ գեղեցիկ սեռի ներկայացուցչի հետ առաջին անգամ հանդիպելիս նրա կառուցվածքին են ուշադրություն դարձնում, մասնավորապես՝ կրծքին:
Այս եզրակացությանն են եկել ԱՄՆ-ի Նեբրասկա-Լինքոլնի համալսարանի գիտնականները՝ ուսումնասիրելով 36 տղամարդկանց վարքագիծը:
Այս ուսումնասիրության ժամանակ փորձագետները կիրառել են հայացքին հետևելու համար նախատեսված սարքավորումներ, ասվում է Springer ամսագրի Sex Roles հոդվածում:
Դրանից բացի, գիտնականները պարզել են, որ տղամարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձնում ոչ թե աղջկա համակրելի դեմքին, այլ նրա կրծքի, մեջքի և կոնքերի չափերին:
Այսպիսով, տղամարդկանց համար ամենագրավիչը համարվում են փարթամ կրծքով, նեղ մեջքով և լայն կոնքերով կանայք:
Գիտնականներն իրենց փորձին մասնակցելու են հրավիրել նաև 29 կանանց: Հետաքրքիրն այն է, որ նրանք նույնպես կանանց գնահատել են նույն չափանիշներով, ինչ որ տղամարդիկ:
Ամբողջությամբ` 1in.am-ում Դիտվել է 4389 անգամ
|