|
Հնարավո՞ր է ծննդաբերել քնած վիճակում
29.10.2013
Լոնդոնի համալսարանին կից քոլեջի հումանիտար գիտությունների բաժնի 25-ամյա ուսանողուհին այնքան խորն է քնել, որ նրան նույնիսկ չեն կարողացել արթնացնել ծննդաբերության ցավերը:
Արթնանալով' Սառա Փիրսոնն իր ընկեր Գրեմ Սմիթին ասել է, որ ինչ-որ տարօրինակ բան է զգում: Սակայն մինչև 25-ամյա տղամարդը հասկացել է, թե ինչ է տեղի ունենում, նրանց որդին' Չառլին, պատրաստ է եղել լույս աշխարհ գալու: Դրանից մի քանի ժամ առաջ զույգը եղել է հիվանդանոցում, սակայն մանկաբարձը Սառային զննելով' խորհուրդ է տվել հետո գալ:
«Մենք մի քանի ժամ քնեցինք, իսկ հետո Սառան արթնացրեց ինձ և ասաց, որ իրեն տարօրինակ է զգում: Երբ ես զննեցի նրան, տեսա երեխայի գլուխը: Ես զանգահարեցի մանկաբարձուհուն, ով ասաց, որ շտապօգնություն զանգեմ: Մինչ մենք սպասում էինք, կինը հեռախոսով ինձ ասում էր' ինչ անել»,- պատմել է Գրեմը:
Ամբողջությամբ` 1in.am-ում Դիտվել է 3312 անգամ
|