Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Իմ նախատատը հղիացել է «Տիտանիկ»-ի վրա

17.03.2012

«Իմ նախատատի ու նախապապի սիրո պատմությունն է «Տիտանիկ» ֆիլմի հիմքում: Ես պարտական եմ այդ աղետին իմ կյանքի համար»,- Dailymail-ին տված հարցազրույցում նշել է Բեւերլի Ֆարմերը:

Այս կինը «Տիտանիկ»-ի խորտակումը չի ասոցացնում միայն ողբերգության հետ՝ պնդելով, որ պարտական է նրան, քանի որ հենց այդ չարաբաստիկ նավի վրա հղիացել է իր նախատատը:

Բեւերլի Ֆարմեր անունով բրիտանուհին նշում է, որ ինքը մեծ թոռնուհին է այն կնոջ, ով եղել է խորտակված նավի տախտակամածին իր սիրեցյալի հետ, իսկ հետագայում նրանց դժբախտ սիրո պատմության հիման վրա ֆիլմ նկարահանվեց:

«Քեյթ Ֆլորենս Ֆիլիփսի սիրտը նավի պես ջախջախվել է, երբ Հենրի Մորլին մահացել է այդ սոսկալի աղետի ժամանակ, և երիտասարդ կինը վերադարձել է Ուոսթեստեր, որտեղ էլ հայտնաբերել է իր հղիության փաստը»,- պատմում է Ֆարմերը:

Դժբախտ սիրահարների բարեկամների հավաստմամբ՝ նրանք են 1997 թվականին նկարահանված՝ բոլոր ժամանակների ամենահայտնի ֆիլմի՝ «Տիտանիկ»-ի կերպարների հիմքում՝ Լեոնարդո Դիկաբրիոյի և Քեյթ Ուինսլեթի մարմնավորմամբ:

Ֆլորենս Ֆիլիփսը նույնպես ժամանակին պատմել է, որ իր փեսացուն նավի տախտակամածին նվիրել է ադամանդե քարով կախազարդ (կուլոն): Աղետից 39 շաբաթ հետո ծնվել է Բեւերլի Ֆարմերի տատիկը՝ Էլենը:

Տիկին Ֆարմերը, ով մինչ այժմ իր ընտանիքի հետ ապրում է Ուոսթեստերում, հարցազրույցում նշում է . «Ես միշտ էլ իմացել եմ մեր անսովոր ընտանիքի պատմությունը. դա իմ տատիկի ցավոտ կողմն է եղել, նա երբեք չի ճանաչել իր հորը»: 

«Իմ մեծ տատիկը մահացել է 1960 ականներին, այսպիսով ես նրան ողջ չեմ տեսել: Նա երբեք չի խոսել Հենրիի մասին: Նրա ընկերներն ու ընտանիքը միշտ ասել են, որ նա փոխվել է Ուոսթեսթեր գալուց հետո»: Ֆարմերը ուրախությամբ նշել է, որ հիմա էլ իր աղջիկն է հետաքրքրված այդ պատմությամբ, և շատ ուրախ է, որ կարող է պատմությունը փոխանցել նրան:

«Տիտանիկ»-ի խորտակումը բոլոր ժամանակների ամենամեծ ծովային աղետն է, բայց ինձ համար դա միակ պատճառն է, որ ես հիմա այստեղ եմ», - ասել է նա:

Տիկին Ֆիլիփսն այդ ժամանակ 19 տարեկան էր, իսկ Հենրի Մորլին՝ 18 , ում հրուշակեղենի խանութում աշխատում էր աղջիկը: Զույգը որոշեց ծածուկ մեկնել ԱՄՆ, նոր կյանք սկսել՝ ետևում թողնելով Հենրիի կնոջն ու երեխային:

Նավը սուզվում է, աղջիկը փրկամակույկի շնորհիվ մի շարք կանանց ու երեխաների հետ կարողանում է փրկվել: Իսկ տղան, ով լողալ չգիտեր, կարծում են' խեղդվել է, չնայած որ մարմինը չի գտնվել:

Մինչև 2005 թ.՝ իր մահը, Բեւերլիի տատիկը պայքարել է, որ Մորլիի անունն ավելանա նրա ծննդյան վկայականում՝ որպես հայրանուն: Այդ պայքարում նա այդպես էլ չի հաղթել: « Հորս մարմինը չեն գտել, իսկ մայրս 8 ժամ փրկանավի վրա է եղել: 1989 թվականին ինչ-որ մեկն ինձ ցույց տվեց «Տիտանիկ»-ի ցուցապաստառը , որտեղ կային նաև Ուորսեսթերի մարդկանց լուսանկարները: Դա միակ պարզ լուսանկարն էր, որտեղ ես տեսա Հենրի Մորլիին: Ես լալիս էի, լալիս, լալիս...»,- ասել է Բեւերլին:

«Ես ուզում եմ հավատալ, որ անում եմ ամեն ինչ՝ նրանց հիանալի սիրո պատմությունը կենդանի պահելու համար»,- հարցազրույցի ավարտին անկեղծացել է 40- ամյա կինը:

Դիտվել է 6625 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Այս երկու մատչելի մթերքների օգտագործումը կերկարացնի ձեր կյանքը

17.05.2024
Սննդաբան Դեն Բյուետները տասնամյակներ է անցկացրել՝ ուսումնասիրելով երկարակյացներին և նրանց սննդակարգը:

Ինչ անել, եթե ճաշից հետո քնել եք ուզում

07.05.2024
Ամենօրյա սովորությունների փոքր փոփոխությունները կարող են օգնել հաղթահարել քնկոտությունը:

Գիտնականներն ապացուցել են, որ երեկոյան ժամը վեցից հետո ուտելուց հրաժարվելը չի ազդում քաշի կորստի վրա

26.04.2024
Բոլոր նիհարել ցանկացողները գիտեն այս դարավոր «մանտրան»՝ վեցից հետո պետք չէ սնվել: Բայց կարծես թե այս սահմանափակումը կապ չունի նիհարելու հետ։

Նշվել է շատ կանանց մոտ օրգազմի բացակայության պատճառը

16.04.2024
Կանայք սեքսի ժամանակ զգալիորեն ավելի քիչ են օրգազմ ապրում, քան տղամարդիկ։ Սրա պատճառը հայտնել է Daily Star-ը։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է տեղի ունենում լավագույն սեքսը

04.04.2024
Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 676 անգամ
15.05.2024
Դիտվել է 193 անգամ
17.05.2024
Դիտվել է 138 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster