Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ինչո՞վ են տարբերվում տղամարդու և կնոջ հոգեբանությունները

23.10.2013

Ինչո՞վ են տարբերվում տղամարդու և կնոջ հոգեբանությունները միմյանցից: Ճիշտ չէր լինի ասել, թե կինը տղամարդուց ավելի լավն է կամ էլ, հակառակը: Պարզապես նրանք շատ տարբեր են, որն էլ ամերիկացի հոգեբանները բացատրում են նրանց գլխուղեղի տարբեր ֆիզիոլոգիական առանձնահատկություններով:

Հետևաբար, միևնույն տրամաբանական խնդիրները լուծելիս տղամարդկանց և կանանց մոտ ակտիվանում են գլխուղեղի տարբեր հատվածներ: Կանանց մոտ դրանք գտնվում են ճակատային հատվածում, որտեղ գտնվում են խոսքի, հույզերի և շարժման կենտրոնները: Դրանով է պայմանավորված կանանց բարձր հուզականությունը: Տղամարդկանց մոտ տրամաբանության կենտրոնները կապված են այն գոտիների հետ, որոնք պատասխանատու են արտաքին ազդակների մշակման հետ, այդ իսկ պատճառով նրանք հակված են ավելի մանրամասն վերլուծել տեղեկատվությունն ու կատարել տրամաբանական եզրահանգումներ:

Տղամարդկանց գլխուղեղը մոտ հարյուր գրամով ավել է կանանց գլխուղեղից, և նրանց մեծ կիսագնդերի կեղևը պարունակում է երկու միլիարդով ավել նյարդային բջիջներ, սակայն դա նրանց ինտելեկտուալ ընդունակությունների վրա, որպես կանոն, չի ազդում: Օժտվածությունը նույնպես պայմանավորված չէ ուղեղի ընդհանուր քաշով, այլ' դրա առանձին հատվածների զանգվածով, սակայն գաղտնիք չէ, որ տղամարդիկ ավելի լավ են տիրապետում կոնկրետ, իսկ կանայք' հումանիտար գիտություններին: Տղամարդկանց և Կանանց սեռական կենտրոնները գտնվում են գլխուղեղի տարբեր հատվածներում. տղամարդկանց կենտրոնը կապված է տեսողական նյարդերի հետ, իսկ կանանց սեռական կենտրոնը' լսողական համակարգի հետ: Այստեղից էլ այն Ճշմարտությունը, թե «Տղամարդիկ Սիրում են Աչքերով, իսկ Կանայք' Ականջներով», ընդ որում, այդքան կարևոր չէ, թե ինչ է ասում տղամարդը, որքան' ինչպես է ասում: Միջինում տղամարդկանց 80-85%-ը ունեն տիպիկ տղամարդկային մտածելակերպ, իսկ մնացած 10-15%-ի մոտ կարելի է նկատել որոշ չափով արտահայտված կանացի հատկանիշներ: Դրա պատճառը Էմբրիոնի զարգացման վաղ փուլում Տեստոստերոնի պակասն է (հղիության 6-8 շաբաթվա ընթացքում): Կանանց 90%-ին բնորոշ է տիպիկ կանացի տրամաբանությունը, իսկ 10%-ին շատ կամ քիչ հատուկ է Տղամարդային տրամաբանությունը, որն էլ վկայում է Տեստոստերոնի ավելցուկի մասին:

Եթե տղամարդու մոտ հստակորեն առանձնացված են գլխուղեղի կիսագնդերի ֆունկցիաները, այսինքն ձախ կիսագունդը պատասխանատու է տրամաբանականմտածողության համար, իսկ աջը'վերացական, ապա կնոջ մոտ թե՛ աջը, թե՛ ձախը քիչ են տարբերվում միմյանցից: Որոշակի վերացական խնդիր լուծելու համար տղամարդու մոտ ակտիվանում է միայն աջ կիսագունդը, իսկ կնոջ դեպքում' երկուսն էլ: Օրինակ, երբ տղամարդը կարդում է, նրա մոտ ակտիվանում է գլխուղեղի միայն ձախ կիսագնդի մի փոքր հատված, մինչդեռ կնոջ մոտ ակտիվանում են երկու կիսագնդերի մի շարք հատվածներ: Տղամարդիկ ավելի լավ են ընկալում այն, ինչ տեսնում են, մինչդեռ կանանց տպավորությունների մեծ մասը կապված է խոսքի հետ: Ըստ միջին վիճակագրության, տղամարդն ու կինը ունեն մոտավորապես միևնույն IQ-ն: Սակայն, եթե կանայք հակված են ոսկե միջինին' IQ=100, ապա տղամարդկանց մոտ նկատվում է ինչպես գերբարձր ինտելեկտ, այնպես էլ մտավոր հետամնացություն: Աշխարհի ամենախելացի մարդկանցից ութից յոթը տղամարդիկ են, սակայն ութից յոթ մտավոր հետամնացները նույնպես տղամարդիկ են: Կանանց մոտ բավականին լավ է զարգացած երևակայությունը, որի արդյունքում երբեմն նրանց մոտ առաջանում են այնպիսի գաղափարներ, որոնք, տղամարդիկ լսելով, գլուխը բռնած փախչում են: Տղամարդը նախընտրում է լուռ մտածել' հայտնելով միայն վերջնական արդյունքը, իսկ կինը մտածում է բարձրաձայն, որը տղամարդու կողմից հաճախ ընկալվում է որպես շատախոսություն: Տիպիկ տղամարդկային հարց (երբեմն բարձրաձայն չարտաբերված). «Ե՞րբ է նա մտածում, եթե անդադար խոսում է»:

Տղամարդն ընկալում և գնահատում է իրավիճակն ամբողջությամբ, մինչդեռ կինը շեշտն ավելի շատ դնում է մանրուքների վրա, սակայն, կենտրոնանալով մանրուքների վրա, նա կարող է չնկատել գլխավորը: Կանանց գլխուղեղի խոսքային կենտրոններում նեյրոնները 17%-ով ավելի շատ են, քան տղամարդկանց մոտ: Այդ պատճառով էլ աղջիկներն ավելի վաղ են սկսում խոսել, քան տղաները: Զարմանալի չէ, որ հասուն կանանց մոտ շփվելու պահանջմունքն ավելի բարձր է, քան տղամարդկանց մոտ: Գիտնականները հաշվել են, որ կանանց խոսելու օրական նորման միջինում ութ հազար բառ է, (սակայն նա կարող է նաև 15 հազար բառ արտաբերել), մինչդեռ տղամարդկանց դեպքում' ընդամենը 3-4 հազար բառ: Հենց այս փաստն էլ հանդիսանում է շատ ամուսնական վեճերի պատճառ: Հուզական զրույցը կնոջ համար լիցքաթափման լավագույն միջոցներից է, մինչդեռ տղամարդը, հոգնած տուն վերադառնալով, նախընտրում է լուռ նստել հեռուստացույցի առջև: Կինը դա համարում է անուշադրության և հուզական սառնության նշան, որին էլ արձագանքում է անձնական վիրավորվածությամբ: Տղամարդն էլ, իր հերթին, չի հասկանում, թե ինչպես և ինչի շուրջ կարելի է այդքան երկար խոսել: Խոսակցության ընթացքում տղամարդն ավելի շատ կենտրոնացած է արդյունքի վրա, մինչդեռ կնոջ համար չափազանց կարևոր է նաև խոսակցության պրոցեսն ու շփման փաստը: Զրույցի ընթացքում կինն ավելի մեծ ուշադրություն է դարձնում զրուցակցի ինտոնացիային, դիմախաղին և ժեստերին: Նրա մոտ ավելի լավ է զարգացած ինտուիցիան և ապրումակցումը:

Կնոջ համար կարևոր է ոչ միայն լսել դիմացինին, այլև «զգալ» նրան: Գեղեցկիկ սեռի ներկայացուցիչներին դուր է գալիս ակնարկներ որսալ: Նրանք հաճախ իրենց խնդրանքն անուղղակի են արտահայտում: Տղամարդիկ դժվարությամբ են հասկանում «թաքնված» հարցը կամ խնդրանքը և կարող են ոչ մի կերպ չարձագանքել դրան: Այդ իսկ պատճառով ավելի լավ է հարցնել կամ խնդրանքն ուղղել ուղղակիորեն, առանց որևէ ակնարկի կամ ենթատեքստի: Սովորաբար ընդունված է կանանց հաճոյախոսություններ անել, քանի որ նրանք դրանց կարիքը շատ են զգում: Սակայն, հարկ է նշել, որ տղամարդիկ պակաս բարեհաճորեն չեն արձագանքում հաճոյախոսություններին, պարզապես նրանց արտաքին դրսևորումները ավելի թույլ են արտահայտված: Կինն ավելի երկար է ուշադրությամբ լսում, քան տղամարդը: Տղամարդը միջինում հակված է կնոջն ուշադրությամբ լսել ընդամենը տասից տասնհինգ վայրկյան, որից հետո կարող է պատասխանել' առանց տեղեկատվությունը ճշգրտելու: Կանայք ավելի նրբորեն են նկատում մարդկային փոխհարաբերությունները, ավելի զգայուն են նրբությունների հանդեպ, քան տղամարդիկ:

Եթե տղամարդկանց մոտ ավելի վառ է արտահայտված նպատակին, հաջողության հասնելու ձգտումը, ապա կանանց մոտ' շրջապատողների հետ ունեցած փոխհարաբերությունները: Տղամարդկանց ավելի շատ դուր է գալիս խոսել իրենց հաջողություններից, իսկ կանանց' անհաջողություններից: Սովորաբար կանայք չեն ծիծաղում այն կատակի վրա, որն իրենց հետաքրքիր չէ, մինչդեռ տղամարդիկ կարող են ծիծաղել նույնիսկ այն կատակի վրա, որն իրենց ծիծաղելի չէ, միայն թե չընդունեն և չդրսևորեն սեփական հումորի զգացումի բացակայությունը: Իննսունականներին կատարված բոլոր հետազոտությունները տղամարդկանց և կանանց առաջնային արժեքների վերաբերյալ ցույց տվեցին, որ տղամարդկանց 70-80%-ի համար կյանքում առաջնայինը աշխատանքն է, մինչդեռ կանանց 70-80%-ի համար' ընտանիքը: Տղամարդը միշտ իրեն գնահատում է աշխատանքից ու ձեռքբերումներից ելնելով, իսկ կնոջ ինքնագնահատականը հաճախ կախված է միջանձնային հարաբերություններից: Տղամարդն ուզում է հաջողության հասնել միաժամանակ կյանքի տարբեր ոլորտներում, այդ պատճառով էլ չի կարողանում իրեն դրսևորել կոնկրետ մի բանում, այդ թվում' սիրո մեջ: Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդկանց մոտ գերակշռում է խառնվածքի խոլերիկ տիպը: Հենց նրանց է բնորոշ կամային ռեակցիաների բուռն դրսևորումները, եռանդունությունը, անհամբերությունը, ագրեսիվությունն ու համառությունը: Կանանց ավելի բնորոշ է սանգվինիկային և մելանխոլիկային խառնվածքները: Նրանց հատուկ է շարժունությունը, զգացմունքների բուռն արտահայտումը, տրամադրության հաճախակի փոփոխությունները:

Կինը, որպես կանոն, ագրեսիվ է միայն այն դեպքում, երբ իրեն դժբախտ է զգում: Տղամարդկանց դուր է գալիս, երբ իրենց հաջողվում է դրսևորել կամքի ուժ, դիմացկունություն և այլ «ուժային հատկանիշներ» կամ էլ բացառապես ինտելեկտուալ կարողություններ, մինչդեռ կանայք ավելի հակված են այն ամենին, ինչը կապված է մարդու և նրա ներաշխարհի հետ: Կնոջ ինքնազգացողության վրա դրական աղդեցություն են թողնում տղամարդու խոսքերը, քնքշանքը, հպումները: Նրան ավելի շատ, քան տղամարդուն, հատուկ է ներըմբռնողությո ւնն ու ինտուիցիան: Տղամարդու մոտ զգացմունքներն ավելի վառ են արտահայտվում, երբ նա տեսնում է կնոջ գեղեցկությունը, հպվում է նրա մարմնին: Հայրական բնազդը տղամարդկանց մոտ ավելի թույլ է զարգացած, քան կանանց մոտ մայրականը: Պատահական չէ, որ աղջիկները մանկության տարիներին բազմաթիվ խաղալիքներից նախընտում են հենց տիկնիկի հետ խաղալ, մինչդեռ տղաները' ինքնաթիռների, մեքենաների և այլն: Տղամարդիկ կանանցից ավելի համբերատար են, երբ իրենց զուգընկեր են փնտրում կարճաժամկետ հարաբերությունների նպատակով, սակայն ավելի բծախնդիր են ամուսնության նպատակով զույգ ընտրելու դեպքում: Կանայք իրենց սիրված և երջանիկ են զգում, երբ շփվում են իրենց զույգի հետ դեմ առ դեմ, մինչդեռ տղամարդիկ հուզական մտերմություն են զգում հատկապես այն ժամանակ, երբ աշխատում, խաղում կամ խոսում են միմյանց հետ' իրար կողքի նստած: Տղամարդն ու կինը իրար մեջ հենց իրենք իրենց են սիրում. կինը սիրում է, որովհետև տղամարդն է իրեն սիրում, տղամարդն էլ սիրում է, որովհետև կինը նրան սեռական հաճույք է պատճառում:

Մինչ տղամարդու հետ սեռական կապ ունենալը, կինն ուզում է հասկանալ' սիրու՞մ է արդյոք նրան, իսկ տղամարդը դա կարող է հասկանալ (սիրում է կնոջը, թե ոչ) նրա հետ սեռական կապ ունենալուց հետո: Դրա պատճառն այն է, որ կնոջ նպատակը սերն է, իսկ սեքսը' միջոց, մինչդեռ տղամարդու համար սեքսն է նպատակ հանդիսանում, իսկ սերը' միջոց: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, սեռերի ընկալման և վարքային տարբերությունները շատ հաճախ պայմանավորված են լինում նրանց գլխուղեղի կառուցվածքային առանձնահատկություններով: Սակայն շատ բան կախված է նաև մշակույթից և դաստիարակությու նից: Ըստ էության, տղամարդիկ և կանայք սոցիալիզացիայի ընթացքում որոշ անձնային հատկանիշներ զարգացնում են, որոշ հատկանիշներ էլ' ճնշում: Սեռադերային ծրագրավորումը հանգեցնում է մարդու սեռին համապատասխան վարքային կարծրատիպի առաջացմանը:

Ամբողջությամբ` operativ.am-ում

Դիտվել է 4377 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
10-06-2026 12:24
44-ամյա դերասանուհի Սիեննա Միլլերը և 29-ամյա դերասան Օլի Գրինը նշանադրվել են: E! News-ի փոխանցմամբ՝ զույգը որոշել է նշանադրվել երկրորդ երեխայի ծնվելուց հետո:
10-06-2026 12:17
51-ամյա Եվա Լոնգորիան վերամիավորվել է իր երկրորդ ամուսնու՝ 44-ամյա նախկին բասկետբոլիստ Թոնի Փարքերի հետ՝ ամուսնալուծությունից 15 տարի անց։ Հիշեցնենք, որ Եվա Լոնգորիան և NBA-ի լեգենդ Թոնի Փարքերն ամուսնացել են 2007 թվականին, բաժանվել 2010 թվականին, իսկ մեկ տարի անց պաշտոնապես ամուսնալուծվել։ Բաժանման պատճառը մարզիկի բազմաթիվ դավաճանություններն էին. դերասանուհին նրա հեռախոսում հայտնաբերել էր այլ կանանցից (այդ թվում՝ իր բասկետբոլի թիմակիցներից մեկի կնոջից) ստացված հաղորդագրություններ։
10-06-2026 02:26
Y2K դարաշրջանի (զրոյականների) հայտնի սադրիչ թրենդը պաշտոնապես վերադարձել է նորաձևություն՝ գրավելով ցուցադրություններն ու փողոցները: Դա ներքնազգեստն է, որը դուրս է ցցվում հագուստի տակից, հաղորդում է Daily Star-ը:
10-06-2026 01:31
Դերասանուհի Լիզա Մորյակը՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը, մտահոգություն է հայտնել իր ամուսնուն այլ կանանց կողմից հնարավոր ուշադրության վերաբերյալ: Նա որպես մտահոգության պատճառ նշել է Անդրեասյանիч Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու այցը և նրա քաշի  նկատելի կորուստը: Մորյակը սոցիալական ցանցերում դիմել է պոտենցիալ մրցակիցներին. «Սարիկին տանը հղի կին է սպասում: Եվ եթե ուզում եք նրա հետ սելֆի անել, խնդրում եմ՝ ամուր մի՛ գրկեք նրան: Մի՛ հպվեք կամ ամուր մի՛ քաշեք դեպի ձեզ, մի՛ ասեք. «Դու այնքան ես նիհարել, թույլ տուր քեզ կերակրեմ»: Ես հասկանում եմ, որ նա գեղեցիկ է, բայց ֆանատիզմ մի ցուցաբերեք», - հայտարարել է դերասանուհին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1017 անգամ
04.06.2026
Դիտվել է 409 անգամ
05.06.2026
Դիտվել է 382 անգամ
06.06.2026
Դիտվել է 350 անգամ
09.06.2026
Դիտվել է 215 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster