Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչու է տղամարդը խուսափում լուրջ հարաբերություններից

14.10.2013

Արդեն մի քանի ամիս է, ինչ հանդիպում եք տղամարդու հետ, ազատ ժամանակը միասին անցկացնում, գնում եք նրան հյուր, մնում գիշերն իր մոտ, սակայն չեք զգում Ձեզ նրա օրինական ընկերուհու կարգավիճակում:

Նա Ձեզ չի ծանոթացնում իր ընտանիքի անդամների, ընկերների հետ, ապագայի մասին չի խոսում ու պլաններ չի կազմում: Իսկ երբ Դուք փորձում եք խոսակցություն սկսել այդ թեմայով, հարցնում եք' ով եք դուք միմյանց համար, նյարդայնանում է ու պատասխանում' «կներես, բայց ես լուրջ հարաբերությունների պատրաստ չեմ»' հենց նույն պահին գրկելով ու համբուրելով Ձեզ. կարծես ոչինչ էլ չի եղել:

Յուրաքանչյուրս էլ նման պահերի ընկնում ենք մտորումների մեջ' ինչո՞ւ նա պատրաստ չէ: Կարելի է հենց տղամարդուց հարցնել, բայց քիչ է հավանական, որ նա անկեղծ կլինի ու կասի պատճառները: Որպեսզի Դուք Ձեզ չտանջեք, սիրելի լեդիներ, Ladynews.am-ը կազմել է այն հավանական պատճառների ցուցակը'երբ տղամարդն իրեն այդպես պահում:

Նա դեռ նախկին հարաբերություններից չի ձերբազատվել: Տղամարդկանց «անվճռականության» 50 տոկոսի պատճառը հենց սա է: Որոշ տղամարդկանց համար սա իսկապես կարող է լուրջ պատճառ լինել' նոր հարաբերություններ սկսելու, եթե բաժանումը դժվար է եղել: Կինը կամ ընկերուհին դավաճանել է' նրան ցավ պատճառելով: Ի դեպ, հաճախ այս պատճառը դառնում է արդարացում, իսկ իրականությունն այլ հիմքեր է ունենում:

Վախենում է պատասխանատվությունից: Ոչ բոլոր տղամարդիկ են պատրաստ պատասխանատվություն կրել իրենցից բացի ուրիշ մեկի համար: Դառնալ ինչ-որ մեկի տղամարդը և ինչ-որ մեկին կոչել ընկերուհի, նշանակում է պատասխանատվություն կրել այն ամենի համար, ինչ տեղի կունենա տվյալ մարդու հետ: Տղամարդու ուսերին, ով լուրջ հարաբերությունների մեջ է, մի շարք խնդիրներ են դրվում, ինչը կարող է վախեցնել անգամ ամենաանվախ մաչոին: Խոսքը ոչ միայն ֆինանսական, այլ նաև հոգեբանական աջակցության մասին է, իսկ դրան ոչ բոլոր տղամարդիկ են պատրաստ:

Նա վախենում է ինչ-որ բան բաց թողնել: Որոշ տղամարդկանց համար լուրջ հարաբերությունները դրանք սիրելիի հետ երջանիկ պահերը չեն, այլ մնացած բոլոր աղջիկների հետ հարաբերությունների ավարտ: Այս դեպքում ընդհանրապես պետք չէ մտածել, որ նա Ձեզ հետ լուրջ հարաբերություններ կսկսի: Այնպես որ, եթե տեսնում եք, որ նրան դեռ զանգում են տարբեր աղջիկներ, ուժ գտեք Ձեր մեջ և խոստովանեք ինքներդ Ձեզ, որ Դուք այդ շարքում հերթականն եք:

Նա ինքն իր վրա վստահ չէ: Այս պատճառը կապված է պատասխանատվության զգացումի հետ: Պետք է ասել' ի տարբերություն այդ մեկի, այս դեպքում հնարավոր է, որ տղամարդն ուզում է սկսել լուրջ հարաբերություններ, սակայն վախենում է չարդարացնել իդեալական ամուսնու կերպարը: Ձեր ընտրյալը գուցե ֆինանսական լուրջ խնդիրներ ունի և իրեն նախապես տրամադրել է' սիրո ժամանակը չէ: Անվստահությունը, որ ինքը չի կարողանա հաղթահարել դժվարությունները և երջանկացնել Ձեզ' կդառնա իսկական ողբերգություն ձեր երջանկության ճանապարհին:

Նա ուղղակի Ձեզ չի սիրում: Այս պատճառով կարելի է բացատրել մինչ սա վերը թվարկած բոլոր պատճառները: Իհարկե, ամեն ինչ կախված է կոնկրետ իրավիճակից, բայց շատ տղամարդիկ չեն գնում լուրջ հարաբերությունների միայն նրա համար, որ չեն ուզում լինել հենց տվյալ աղջկա հետ: Ամեն ինչ շատ պարզ է' եթե նա Ձեզ սիրում է, բոլոր դժվարությունները կմղվեն երկրորդ պլան, եթե' ոչ, ապա ավելի շատ պատճառներ ի հայտ կգան:

Ինչպես վարվել նման դեպքերում, երբ Դուք պատրաստ եք, իսկ նա' ոչ: Որոշողը Դուք եք, բայց մի բան հիշեք' եթե մարդն ինչ-որ բան շատ է ուզում, նա ներդնում է իր բոլոր ուժերը, որպեսզի ուզածն ստանա: Սովորեք հարգել և գնահատել Ձեզ և սխալ մարդու հետ անտեղի ժամանակ մի վատնեք:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 12164 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
08-05-2026 00:25
70-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան իր Telegram ալիքում հայտարարել է նոր՝ «Ճշմարտության պահը» երգի թողարկման մասին: Երգը թողարկվել է մայիսի 8-ին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11647 անգամ
04.05.2026
Դիտվել է 1591 անգամ
06.05.2026
Դիտվել է 372 անգամ
07.05.2026
Դիտվել է 307 անգամ
08.05.2026
Դիտվել է 216 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster