|
Ֆուկուսիմայում մեծացել է 6 մատով նորածինների թիվը
02.10.2013
Ճապոնիայում լուրեր են պտտվում, որ «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի ռադիոակտիվ ճառագայթների պատճառով վնասված շրջաններում հիվանդանոցները չեն հասցնում վիրահատել նորածին երեխաներին, ովքեր պոլիդակտիլիայով՝ ավելորդ մատով են ծնվել:
Ըստ Ֆուկուսիմայի բնակիչ Կանակո Նիսիկատայի Facebook-յան էջի գրառման, «պրեֆեկտուրայի գլխավոր հոսպիտալում պոլիդակտիլիան բուժելու վիրահատության համար արդեն հարյուր մարդ է հերթի կանգնած»: Աղջկա խոսքերով՝ ծնողներն ասում են, որ վիրահատության միջոցով կարող են հեռացնել իրենց երեխաների ձեռքերի և ոտքերի ավելորդ մատները, որոնք ենթադրաբար առաջացել են մուտացիայի պատճառով, որն ԱԷԿ-ի ճառագայթման հետևանք է:
Նիսիկատան նշում է, որ հաստատ ոչինչ չի կարող ասել այս տեղեկության հավաստի լինելու մասին, քանի որ այն ընկերոջից է լսել, որն էլ այդ մասին իմացել է իր գործընկերոջից, վերջինս էլ՝ իր մեկ այլ ընկերոջից:
Համաձայն պաշտոնական տվյալների, որոնք հրապարակվել են օգոստոսի վերջին՝ Ֆուկուսիմայի առողջապահության դեպարտամենտի կողմից, 2012-ի հունվարից մարտ ամիսներն ընկած ժամանակահատվածում պրեֆեկտուրայում ծնված երեխաներից ընդամենը 0.26 տոկոսի մոտ է պոլիդակտիլիա նկատվել:
Ամբողջությամբ` 1in.am-ում Դիտվել է 4495 անգամ
|