Ձուն' բաժակում
28.09.2013
Ամենապարզ և արդյունավետ նախաճաշը պատրաստեք Դուք էլ' հաճելիորեն զարմացնելով Ձեր մտերիմներին:
Պատրաստման համար անհրաժեշ են'
2 հատ ձու
աղ
պղպեղ, կանաչի
Պատրաստման եղանակը.
Ձուն դրեք եփվի, բայց այնպես, որ մնա թերխաշ: Եռալուց հետո թողեք մնա 2-2,5 րոպե և վերցրեք կրակից: Այնուհետև մաքրեք ու հենց այդպես' առանց կիսելու դրեք բաժակի մեջ' վրան լցնելով աղ, պղպեղ: Վերջում կիսեք հենց բաժակի մեջ, զարդարեք կանաչիով և անուշ արեք:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6314 անգամ
Читать на русском
|