|
Ես չեմ փորձել սեքսուալ երևալ. Մայլի Սայրուսը՝ VMA-ում իր ելույթի մասին
25.09.2013
20-ամյա Մայլի Սայրուսը մերկացել է Rolling Stone ամսագրի համար և հարցազրույցում պատմել է մյուս աստղերի հետ իր հարաբերությունների մասին, ինչպես նաև մեկնաբանել է VMA-ում իր ելույթը, որը տարվա ամենաքննարկվող երաժշտական իրադարձությունն է դարձել:
«Ես չեմ փորձել սեքսուալ լինել: Եթե ես ձգտեի սեքսուալ լինել, ես այդպիսի տեսք կունենայի: Ես կարող եմ շատ ավելի լավ պարել, քան այդ ժամանակ պարեցի»,- ասել է նա:
Երգչուհու աղմուկ հանած «WRECKING BALL» տեսահոլովակը տես LADYNEWS TV-ում
Ինչևէ, երիտասարդ աստղը շարունակում է նկարահանվել անկեղծ և սկանդալային տեսահոլովակներում:
Ըստ Մայլիի՝ իրեն ինքնավստահություն են ներշնչում աստղային ընկերները՝ Ֆարելա Ուիլյամսը, Լիլ Քիմը, Ջասթին Բիբերը և Քանյե Ուեսթը:

Ամբողջությամբ` 1in.am-ում Դիտվել է 3257 անգամ
|