|
Անյուղ յոգուրտներն ավելացնում են մարմնի քաշը
23.09.2013
Յուղազրկված յոգուրտն ավելի շատ է մեծացնում մարմնի քաշը, քան սովորական կաթից պատրաստվածը, տեղեկացնում են ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի գիտնականները:
Ուսումնասիրողները պնդում են, որ շաքարն ու հավելումները, որոնք ավելացվում են ճարպերի փոխարեն, ճարպակալման պատճառ են դառնում:
Գիտնականների կարծիքով՝ այս տենդենցը տարածվում է սննդամթերքների բոլոր ճարպազրկված տեսակների վրա: Օրինակ, յուղազրկված ելակի յոգուրտը կարող է ընդամենը 2 % ճարպ պարունակել, սակայն դրա մեջ 17 գ շաքար կա, որն էլ կազմում է կնոջը խորհուրդ տրվող օրական չափաքանակի 1/3 մասը:
Այս առումով առավել վտանգավոր է եգիպտացորենի օշարակը, որը համային հատկանիշները բարելավելու համար լայնորեն օգտագործվում է ճարպազրկված սննդամթերքների արտադրության մեջ:
Ամբողջությամբ` 1in.am-ում Դիտվել է 3386 անգամ
|